Աթենքը փորձում է թուրք-հունական հակասությունները ներկայացնել որպես Թուրքիայի խնդիրներ ՆԱՏՕ-ի հետ. Աքար
МЕЖДУНАРОДНОЕԴարձի՛ր gg-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ
Պարզապես անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartner_past-am
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Հունաստանը փորձում է իր հակասությունները թուրքական կողմի հետ ներկայացնել որպես ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության հետ Անկարայի խնդիրներ, տեղեկացրել է TRT Haber հեռուստաալիքը։
Աքարը հայտարարել է, որ դադարեցրել է մասնակցությունը խորհրդատվական, վստահության եւ ՆԱՏՕ ընթացակարգային հարցերի վերաբերյալ հանդիպումներին եւ փորձում է կանխել դրանց անցկացումը։ Նախարարի կարծիքով՝ այժմ բոլորն են հասկացել «հունական կողմի խորամանկությունները» եւ այսուհետ ավելի զգույշ կլինեն այս առումով։
Թուրքիայի պաշտպանության նախարարն ավելացրել է, որ Հունաստանը բախվել է տարատեսակ սկանդալների. ե՛ւ գաղտնալսումների, ե՛ւ իմիգրացիոն եւ կոռուպցիոն սկանդալների։ Աքարի խոսքով՝ Հունաստանը նաեւ անհաջողություններ ունի Արեւելյան Միջերկրածովում, եւ դրանք գիտակցում է հունական հանրությունը։ Այս ամենը ծածկելու համար նրանք փորձում են մեծացնել լարվածությունը Թուրքիայի հետ հարաբերություններում, ասել է Աքարը։
Նախարարը նաեւ ընդգծել է, որ Թուրքիան ոչ մեկին չի սպառնում, նա հուսալի եւ ուժեղ դաշնակից է։
Ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Անկարան թույլ չի տա Էգեյան եւ Միջերկրական ծովերում Հունաստանի տարածքային ջրերի ընդլայնում անգամ մեկ մղոնով, ուր մնաց թե 12 մղոնով, որոնց մասին հայտարարում են Աթենքում։