Ուկրաինայի հինգ շրջաններում օդային տագնապ է հայտարարվել
МЕЖДУНАРОДНОЕԴարձի՛ր gg-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ
Անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartner_past-am
Ուկրաինայում օդային տագնապ է հայտարարվել մի քանի շրջաններում։ Այս մասին է վկայում Ուկրաինայի թվային փոխակերպման նախարարության առցանց քարտեզի տեղեկատվությունը, գրում է Gazeta-ն։ Նշվում է, որ ազդանշանը հնչել է Պոլտավայի, Չեռնիգովի, Դնեպրոպետրովսկի, Սումիի և Խարկովի մարզերում։
Ավելի վաղ Ուկրաինայի իշխանությունները օդային տագնապի մասին էին հայտարարել ամբողջ երկրում։
Հունվարի 1-ին Ուկրաինայի պետական սահմանային ծառայությունը հայտնել է, որ 2022 թվականին օդային հարձակման մասին ահազանգը երկրում հնչել է 14 870 անգամ։ Գերատեսչության տվյալներով՝ ամենից հաճախ ահազանգը հայտարարվել է երկրի արևելքում։ Երկրորդ տեղում Կենտրոնական Ուկրաինան է, իսկ երրորդում՝ Արևմտյան Ուկրաինան։ Հատուկ ռազմական գործողության սկզբից Կիևում 638 ահազանգ է հնչել։