Ոստիկանությունն ազատել է ԱՄՆ Ջորջիա նահանգում հյուրանոցում պահվող պատանդներին
ОБЩЕСТВОՈստիկանությունն ազատել է մի կնոջ և 11 երեխաների` մի քանի ամսականից և մինչև 17 տարեկան, ում հանցագործները պատանդ էին պահում ԱՄՆ Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքի հյուրանոցների մեկում, գրում է РИА Новости-ն` հղում անելով NBC հեռուստաալիքին:
Աղբյուրը հայտնում է, որ ոստիկանությանը հաջողվել է ազատել պատանդներին այն բանից հետո, երբ հանցագործը դանակով վիրավորել է ինքն իրեն պարանոցի հատվածում: Ծայրահեղ վիճակում նրան տեղափոխել են հիվանդանոց, պատանդները չեն տուժել: Հյուրանոցի հյուրերը տարհանվել են:
Հեռուստաընկերության տվյալներով` պատանդներ պահելու պատճառը կարող է լինել կենցաղային հողի վրա տեղի ունեցած վեճը: Ոստիկանությունում հայտնել են, որ կինը զանգահարել է տեղի ոստիկանություն տեղական ժամանակով ժամը 02:00-ին:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты



