Դիդյե Դեշամը մինչև 2026 թվականը կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
СПОРТԴարձի՛ր gg-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ
Անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartner_past-am
Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը կգլխավորի թիմը մինչև 2026 թվականը։ Այս մասին հայտնում է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան։
Դիդյե Դեշամը Ֆրանսիայի ազգային հավաքականը գլխավորում է 2012 թվականից։ Հավաքականի ղեկին Դեշամն անցկացրել է 139 խաղ, որոնցից 89-ում թիմը հաղթել է, 28-ում՝ ոչ ոքի խաղացել, 22-ում՝ պարտվել։ Նրա գլխավորությամբ Ֆրանսիայի հավաքականը խփել է 279, բաց թողել՝ 119 գոլ։
Ֆրանսիայի հավաքականը Դեշամի գլխավորությամբ հաղթել է 2018 թվականի աշխարհի առաջնությունում, 2021 թվականին թիմը նրա ղեկավարությամբ նվաճեց Ազգերի լիգայի գավաթը։ 2022 թվականի աշխարհի առաջնությունում Ֆրանսիայի հավաքականը հասել է եզրափակիչ, որտեղ միայն 11 մետրանոց հարվածաշարում զիջեց Արգենտինայի հավաքականին։