Ереван, 27.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Անգործությունը և լռությունը նոր սպառնալիքների պայմաններ են ստեղծում. «Փաստ»

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է

Անցած տարին ընդհանուր առմամբ կարելի է գնահատել որպես կորսված ժամանակ։ Արցախյան պատերազմից երկու տարի անց՝ ողջ 2022 թվականի ընթացքում Հայաստանը չկարողացավ որևէ կերպ վերականգնել իր թուլացած դիրքերը։ Ավելին, հայկական կողմը ստիպված էր միայն բախվել մեկը մյուսին հերթ չտվող նոր խոշոր սպառնալիքների։ Նախ՝ ադրբեջանցիները անցած տարվա մարտին, խախտելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, գրավեցին Արցախի Փառուխ գյուղը և Քարագլուխ բարձունքը: Սակայն այդպես էլ համարժեք պատասխան չեղավ ադրբեջանական ագրեսիային։ Դրան հետևեց Բաքվի նոր պահանջը, թե Հայաստանի ու Արցախի միջև երթևեկությունը պետք է կազմակերպել նոր երթուղով։

Ու այս անգամ ևս կոպտորեն խախտելով հրադադարի մասին հայտարարությունը՝ ադրբեջանական կողմն օկուպացրեց Բերձորը, Սուսը և Աղավնոն։ Որոշ ժամանակ անց՝ սեպտեմբերի 12-ին, Ադրբեջանը նախաձեռնեց նոր ագրեսիա Հայաստանի նկատմամբ, որի արդյունքում ադրբեջանական զինված ուժերը նոր տարածքներ օկուպացրին Հայաստանից։ Այս ագրեսիային էլ համարժեք պատասխան չտրվեց, ու Բաքուն անցավ հաջորդ քայլին։ Դեկտեմբերի 12-ին ադրբեջանցիները «բնապահպանական» պատրվակների ներքո փակեցին Լաչինի միջնացքը։ Եթե միջանցքի փակման առաջին օրերին թվում էր, թե Ադրբեջանը տեղի կտա ու կբացի դեպի Արցախ տանող կենսական ուղին, ապա ընթացքում իրադարձությունները ցույց տվեցին, որ այդ հույսերը զուր են։ Եվ Լաչինի միջանցքը փակ է մնում նաև հիմա։ Այսինքն, իրադարձությունների օրինաչափությունը անցած տարվանից չի փոխվել, և դրա արդյունքում է, որ Արցախում հումանիտար ճգնաժամը շարունակում է խորանալ, և արցախահայությունն ուղղակի կանգնած է ցեղասպանության վտանգի առաջ։

Ու այս ֆոնին հատկապես աչք է ծակում ՀՀ իշխանությունների լռությունը, ավելին՝ անտարբերությունը։ Թվում էր, թե իշխանությունները պետք է յուրաքանչյուր հնարավորություն օգտագործեին խնդիրը բարձրաձայնելու և արցախահայության իրավունքները պաշտպանելու ուղղությամբ։ Բայց տեղի է ունենում հակառակը։ Միայն ԱԳՆ-ն ինչ-որ հայտարարություններ է անում՝ կարծես թե պարզապես փորձելով ապացուցել, որ Լաչինի միջանցքն իսկապես փակ է։ Այնինչ, մեր արտաքին քաղաքականության գերատեսչությունը պետք է մեծ միջազգային աղմուկ բարձրացներ և իր ողջ ներուժն օգտագործեր Ադրբեջանի վրա հուժկու ճնշման հասնելու համար։ Մյուս կողմից էլ՝ Նիկոլ Փաշինյանն է կառավարության նիստերում ընդամենն արձանագրում, թե Ադրբեջանը չի կատարում նոյեմբերի 9-ի հայտարարության պայմանավորվածությունները, և հայկական կողմն ակնկալում է, որ ռուս խաղաղապահներն ապահովեն Լաչինի ճանապարհով անխափան հաղորդակցությունը։ Ու վերջ, միայն այդքանը:

Վերջապես՝ թվում էր, թե ՀՀ քաղաքացիները պետք է դուրս գային փողոց ու իրենց պահանջները ներկայացնեին իշխանություններին ու միջազգային հանրությանը։ Բայց տարօրինակ կերպով հանրության մի զգալի մասն անտարբեր է։ Թերևս այս հարցում էական դեր է խաղացել նաև այն հանգամանքը, որ շատերը, ուղղակի զոհ գնալով իշխանական մանիպուլ յացիաներին, կարծում են, թե շուտով խաղաղության դարաշրջան է սկսվելու, բացվելու են Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանները և Հայաստանը զարգանալու է։ Սրան գումարած՝ տարիներ շարունակ հասարակության մեջ ներարկված վտանգավորագույն թեզը, թե Արցախը բեռ է, թե Արցախն է խանգարում Հայաստանի զարգացմանը: Սրա վկայությունն են նաև նիկոլապաշտների որոշ զանգվածի այլանդակ գրառումները սոցցանցերում: Այնինչ, սա ոչ միայն վտանգավորագույն, այլև անհեթեթագույն թեզ է, որովհետև առանց Արցախի էլ ավելի է վտանգվելու Հայաստանի ապագան: Զարմանալի է նաև միջազգային հանրության անգործությունը։ Ճիշտ է՝ հայտնի գործիչներ, պաշտոնյաներ ու կառույցներ Ադրբեջանին ուղղված կոչերով են հանդես գալիս, բայց խնդիրը կոչերից այն կողմ չի անցնում։ Չկա Ադրբեջանին պարտավորեցնող որևէ բանաձև կամ որոշում։

Տարօրինակ է ռուսական կողմի պահվածքը։ Ռուս խաղաղապահները ունեն բոլոր իրավունքները Լաչինի ճանապարհը բացելու համար, սակայն ռուսական կողմը անընդհատ հայտարարում է, թե բանակցում է կողմերի հետ ճանապարհը բացելու համար։ Բայց այդպես էլ պարզ չէ, թե այդ ինչ բանակցություններ են, քանի որ Արցախից արձագանքում են, թե բանակցություններ չկան։ Ինչո՞ւ է հապաղում ռուսական կողմը կամ ինչի՞ է սպասում։ Այս թեման կապված է նաև Ռուսաստանի միջազգային հեղինակության հետ։ Չէ՞ որ թուրք-ադրբեջանական տանդեմը, որի նպատակը Ռուսաստանին տարածաշրջանից դուրս թողնելն է, ինչպես այսօր վարվում է Հայաստանի ու Արցախի հետ, վաղն էլ նույն ձևով վարվելու է Ռուսաստանի հետ։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Газ, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежом«Переводим вас на 5G, наберите команду»: IDBank предупреждает о мошенничестве под видом «обновления связи»Ucom и staff.am организовали Executive Offsite Vol.1, объединив ведущих бизнес-лидеров Армении Арман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»Как учесть голос диаспоры на выборах? Америабанк и АБР заключили договор на сумму 100 миллионов долларов США для расширения финансирования микро-, малых и средних предприятий и «зеленых» инвестиций в Армении ISNA: Иран не давал обещаний по атому, это предмет отдельных переговоров с СШАВеликобритания, Франция, Испания и Италия отвергли план генсека НАТО по увеличению военной помощи УкраинеМарко Рубио 26 мая прибудет в АрмениюСегодня день рождения Рубена Варданяна: что он сделал для Армении?Отказ от традиционных ценностей ведёт не к свободе, а к хаосу Армения может стать ключевым транзитным узлом между Россией, Ираном и Азией Не по закону, а по указанию одного человека: «Паст»Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»Выиграй путешествие в Париж с картой Юнибанка Love Is… Учись играя: серия игр по финансовой грамотности совместно с Idram, IDBank и «Новости-Армения»Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиUcom и Инновационный центр Microsoft запускают совместную образовательную программу по кибербезопасностиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынокВо Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрдЭксперты предупреждают: разрыв с ЕАЭС может привести Армению к кризису Юниспорт – обладатель Кубка Армении по футзалуВкус отвержения: «Паст»Лето начинается с холодного кофе, особенно если он приносит бонусы: Idram&IDBank Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»ВТБ (Армения) улучшает условия по кредитам под залог недвижимости Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»Экономический рост Армении во многом обусловлен членством в ЕАЭС: РПА за развитие союзнических отношений с РФ как в рамках ЕАЭС,так и в двустороннем формате.Эдуард ШармазановДоказательств нет: шестерых россиян держат за решеткой в Армении по абсурдному обвинению в шпионаже Трамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейБудущее Армении начинается с твоего участия в выборах Генрих Мхитарян намерен продолжить карьеру