Ճապոնիայի նախկին վարչապետին սպանողը մեղսունակ է ճանաչվել
МЕЖДУНАРОДНОЕԴարձի՛ր gg-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ
Անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartner_past-am
Ճապոնացի Տեցույա Յամագամին, որը գնդակահարել էր նախկին վարչապետ Սինձո Աբեին, հարկադիր հոգեբուժական փորձաքննությունից հետո մեղսունակ է ճանաչվել։ Փորձաքննությունն անցկացվել է 2022 թվականի հուլիսից։ Ճապոնացուն փակ բուժհաստատությունից տեղափոխել են Նարա քաղաքի բանտ։
Մինչև հունվարի 13-ը նրան պետք է մեղադրանք առաջադրվի սպանության և ապօրինի զենք պահելու համար, հայտնում է kommersant.ru-ն՝ տեղական TBS հեռուստաալիքին հղումով։
Աբեն սպանվել էր անցյալ տարվա հուլիսի 8-ին հանրահավաքի ժամանակ ելույթ ունենալիս։ 41-ամյա Տեցույա Յամագամին ասել էր, որ սպանություն գործելու շարժառիթը Սինձո Աբեից վրեժ լուծելու ցանկությունն էր իր ընտանիքի սնանկացման պատճառ դարձած «Միացման եկեղեցի» կրոնական կազմակերպության հետ ենթադրյալ կապի համար: