Տնական միջոց՝ հարթ որովայն ունենալու համար
ЛАЙФPast.am-ը ներկայացնում է տնական միջոց՝ հարթ որովայն ունենալու համար: Այս տնական ու մաքրող միջոցն անչափ արդյունավետ է նյութափոխանակության, հարթ որովայն ունենալու համար։ Այն պետք է խմել ընթրիքից 2 ժամ անց, քնելուց մի քանի ժամ առաջ։ 2-3 շաբաթից անպայման կզգաք դրա արդյունքը։
Ինչպես պատրաստել այս ըմպելիքը՝ 50 գրամ վարսակի փաթիլներ 100 գրամ սև սալորի չիր 150 գրամ թարմ բազուկ 1,5 լիտր եռման ջուր: Մաքրեք բազուկը, լվացեք, լվացեք սալորաչիրը, բազուկն անցկացրեք քերիչով, բոլոր բաղադրիչները լցրեք կաթսայի մեջ ու վրան լցրեք եռման ջուրը, 15 րոպե եփեք ցածր կրակի վրա, կիսաբաց կափարիչով։ Այնուհետեւ քամեք ու թողեք սառչի, երեկոյան խմեք։ Իսկ մնացած խյուսը կարող եք ուտել առավոտյան՝ նախաճաշին։ 2-3 շաբաթ օգտագործեք այս ըմպելիքը։
1
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
2
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
3
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...
4
«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенников
5
Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри



