Բացօթյա խոհանոց. օգտակար խորհուրդներ` կահույքը հարմարեցնելու համար (լուսանկարներ)
ЛАЙФԱմառային արևոտ օրերին կարելի է հաճելի տոներ և հիանալի պիկնիկներ կազմակերպել։
Շատերի համար այդ ամենը կազմակերպելն այդքան էլ հեշտ ու անհոգ գործ չէ, քանի որ նրանք ստիպված են լինում ժամերով կանգնել ջեռոցի դիմաց, ապա երկար ժամանակ է պահանջվում սեղաններն ու աթոռները բակ տեղափոխելու համար։
Այս ամենից հետո պատրաստված սնունդը պետք է տանել դուրս, և այդքանից հետո հանգիստը վայելելը դժվարությամբ է ստացվում։
Այդ ամենից խուսափելու համար առաջին հերթին անհրաժեշտ է բացօթյա խոհանոց։
Houses Design-ը ներկայացնում է մի քանի խորհուրդ, որոնք կհեշտացնեն խոհանոցային գործերը՝ բացօթյա հանգիստը վայելելու համար։

Բացօթյա խոհանոցում անհրաժեշտ է շատ պահարաններ տեղավորել, որոնցում հնարավոր կլինի առավելագույն քանակությամբ սպասք պահել։
Աղբյուրը՝ Slaq.am
Անհրաժեշտ է նաև մտածել խոհանոցի ծածկի մասին, որը կպաշտպանի ձեզ, ձեր հյուրերին և կահույքն ամառային անձրևներից կամ ուժեղ արևից։

Չմոռանաք լավ լուսավորության մասին, քանի որ մութն ընկնելուն պես դժվարությամբ կկարողանաք կողմնորոշվել խոհանոցում։ Բացի այդ, եթե առկա է ծածկ, ապա լույսի ներթափանցելիությունը նվազում է։

Ճաշ պատրաստելու հարմարանքներից բացի ուշադիր եղեք, որ բավական լայն և հարմարավետ տարածք հատկացված լինի ընթրելու համար, օրինակ՝ սեղանիկներ, բազկաթոռներ և նստատեղեր։


Անպայման պետք է ուշադրություն դարձնել խոհանոցային տեխնիկային, քանի որ որոշները պարզապես չեն աշխատի բացօթյա պայմաններում։ Դրա համար կարելի է խորհրդակցել մասնագետների հետ և ընտրել ձեզ հարմար բուխարիներ, փուռ և գազօջախ։

Չմոռանաք նաև անվտանգ և լավ օդափոխության մասին՝ որքան էլ բացօթյա լինի խոհանոցը, այն պետք է ապահով տարածք լինի ձեր և ձեր ընտանիքի համար։ 

Օգտակար և ֆունկցիոնալ լինելու վրա կենտրոնանալուց բացի, խոհանոցին անհրաժեշտ է նաև գեղեցիկ դիզայն՝ վառ և լուսավոր գույներով։ 

Կահույքն ավելի դիմացկուն կլինի և ավելի երկար կծառայի, եթե օգտագործեք բնական շինանյութեր, ինչպես, օրինակ, աղյուս, կավ, տարբեր ծառատեսակների փայտ, բամբուկի էլեմենտներ, հյուսված ծղոտից աթոռներ և այլն։ 



1
Пашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак Карапетян
2
«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»
3
Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак Карапетян
4
Бывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению ...
5
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате



