«Ուզում եմ՝ 2023-ը խաղաղության տարի լինի». Աստղիկ Ալավերդյանն այս տարվա նպատակների և նախագծերի մասին
ЛАЙФԴարձի՛ր gg-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ
Անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartner_past-am
Դերասանուհի Աստղիկ Ալավերդյանն ով տևական ժամանակ է չի նկարահանվում, բայց զբաղվում է հանրային գործունեությամբ իր հետևորդների հետ հաճախ է կիսվում իր առօրյայով, հաջողություններով և գործունեությամբ:
Tert.am Life–ը «2023-ը՝ նոր սկիզբ» խորագրի շրջանակներում խոսել է դերասանուհի Աստղիկ Ալավերդյանի հետ, որը պատմել է 2022-ի ձեռքբերումների, հաջողությունների և 2023-ի նպատակների մասին:
-Ինչպիսի՞նն էր նախորդ տարին «կադրից այս կողմ» հենց ձեզ համար:
-Ձեռքբերումների տարի էր, թե՛ աշխատանքային իմաստով, որի շրջանակներում զարգացրել եմ բլոգս, թե՛ բիզնեսիս առումով, որի շրջանակներում մենք ներկայացրել ենք նոր մասնաճյուղեր: Աշխատանքային առումով շատ գոհ եմ 2022-ից:
-2022-ի ամենահաճելի հիշողությունը:
-Տարվա ավարտին մեկնեցինք հանգստի և կարող եմ հենց այդ ընթացքն առաձնացնել, որպես ամենահաճելի հիշողություն, քանի որ մենք նշում էինք մեր ամուսնության 10 տարին:
-2022-ի ամենաբարդ փուլը:
-Հենց ձեռքբերումների շրջանում էլ եղել է բարդ փուլ, քանի որ նախնական աշխատանքը շատ բուռն ընթացք էր, որը պահանջում էր տևական և մանրակրկիտ աշխատանք:
-2022-ը նկարագրեք մեկ բառով:
-Նվաճումների տարի:
-Որո՞նք են 2023-ի նպատակները:
-Նպատակներն այս տարի շատ են և փոքրիկ չեն այլ մասշտաբային, իսկ ես վտասահ եմ՝ հավատալով և աշխատելով ամեն բանի կարող ես հասնել:
-2023-ի ամենամեծ երազանքը:
-Երազում եմ խաղաղություն:
-Ինչի՞ սկիզբ է լինելու 2023-ը:
-Նոր ձեռքբերումների, նպատակների և մտքերի սկիզբ: Աշխարհը գրավելու սկիզբ է լինելու:
-Բարեմաղթանք ընթերցողներին Աստղիկ Ալավերդյանի կողմից:
-Մաղթում եմ կյանքի յուրաքանչյուր փուլում գիտակցաբար անցնել այդ շջանը՝ հասկանալով, որ ամեն բան անցողիկ է, բայց պետք է երջանիկ պահերը ֆիքսել և պահել: