Բայդենի գրասենյակում հայտնաբերված գաղտնի փաստաթղթերում կան Ուկրաինայի վերաբերյալ հետախուզական տվյալներ
МЕЖДУНАРОДНОЕԴարձի՛ր gg-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ
Անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartner_past-am
Ջո Բայդենի փոխնախագահության ժամանակաշրջանի գաղտնի փաստաթղթերում հայտնաբերել են Ուկրաինայի, Իրանի և Մեծ Բրիտանիայի վերաբերյալ հետախուզական տվյալներ, հաղորդում է CNN-ը։
Վաշինգտոնում Բայդենի անվան դիվանագիտության և գլոբալ ներգրավվածության կենտրոնում հայտնաբերված փաստաթղթերը թվագրված են 2013-2016 թթ.։ Դրանք պարունակում են «ԱՄՆ հետախուզության տվյալներ և և նյութեր ճեպազրույցներից, որոնք վերաբերում են, ի թիվս այլոց, Ուկրաինային, Իրանին և Միացյալ Թագավորությանը»: CNN-ը չի հստակեցրել, թե հայտնաբերված փաստաթղթերում ինչ տեղեկություն կա։
Ավելի վաղ Բայդենի անվան կենտրոնից գտածոյի մասին հայտնել էր CBS News-ը։ Այդ նյութերը հայտնաբերվել են Բայդենի վստահելիների կողմից նոյեմբերի միջանկյալ ընտրությունների նախօրեին, և, ըստ Սպիտակ տան, անմիջապես հանձնվել են Ազգային արխիվին։ Լրատվամիջոցները սկսել են այս իրավիճակը համեմատել նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կալվածքում խուզարկությունների պատմության հետ։ Ըստ ԱՄՆ օրենսդրության՝ գաղտնի փաստաթղթերը պետք է պահվեն Ազգային արխիվում: