Մոբիլիզացիայի նոր ալիքը պետք է լիներ դեռ երեկ. Կադիրովի օգնական
МЕЖДУНАРОДНОЕԴարձի՛ր gg-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ
Անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartner_past-am
Ռուսաստանը գտնվում է «երրորդ համաշխարհային պատերազմի փուլում», այս մասին տեղեկությունը պետք է «հստակ փոխանցվի» ռուսներին, երկիրը պետք է պատրաստ լինի դրան, հունվարի 9-ին «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում ասել է Չեչնիայի ղեկավարի օգնական, «Ախմատ» հատուկ ստորաբաժանման հրամանատար Ապտի Ալաուդինովը։
«Ոմանք խուճապ են բարձրացնում, թե արդյոք նորից մոբիլիզացիա կլինի: Բայց իրականում անկեղծ ասեմ՝ մոբիլիզացիոն ալիքը, կարծում եմ, պետք է լիներ դեռ երեկ։ Մենք պետք է պատրաստենք մեր բնակչությանը և՛ դպրոցներում, և՛ ամենուր, որ եթե նման իրադարձություններ ծավալվեն, ապա մենք բոլորս պետք է կանգնենք մեկ գծի վրա»,- ասել է Ալաուդինովը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիան սկսվել է սեպտեմբերի 21-ին, այդ մասին հայտարարել է նախագահ Վլադիմիր Պուտինը նույն օրվա առավոտյան՝ ստորագրելով համապատասխան հրամանագիրը։ Նա այս որոշումը համարել է համարժեք երկրի առջև ծառացած սպառնալիքներին։