Ինչպես ազատվել պեպեններից տնային պայմաններում
ЛАЙФՏնային պայմաններում կարելի է կաթնամթերքից դիմակ օգտագործել: Դրա համար հարկավոր է վերցնել կաթ ու վարսակաձավարի ալյուր: Կաթը գոլացնել 32-35 աստիճան, գդալի ծայրով ավելացնել բորակ: Վարսակաձավարի ալյուր պահանջվում է այնքան, որ ստացվի թթվասերի թանձրության:
Դիմակը քսել դեմքին, ապա կես ժամից լվացվել գոլ ջրով: Արդյունքը կերևա մի քանի անգամից:
Հրաշալի արդյունք է ստացվում թթված կաթի ու վարսակաձավարի ալյուրի խառնուրդով: Կրկին պետք է խառնուրդն ունենա թթվասերի խտություն: Այս միջոցը կիրառման առումով նույնպես շատ հարմար է: Դիմակը մաշկին թողնել 15 րոպե, ապա լվացվել գոլ ջրով:
Իսկ եթե չոր մաշկ ունեք, ապա պետք է յուղոտ կաթնաշոռը կամ կաթի սերուցքը խառնել կիտրոնահյութի հետ: Խառնուրդը դեմքին պետք է պահել 40 րոպեից ոչ ավելի: Լավ սպիտակեցնող արդյունք է ստացվում 1 թեյի գդալ 18%-անոց կաթնաշոռի ու հում դեղնուցի խառնուրդով: Դեմքին պահել կես ժամ:



