Ереван, 25.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ինչպես են քայքայվում պետականության «շենքի» հիմքերը. «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Անկախությունից ի վեր Հայաստանը միշտ էլ տարբեր մարտահրավերների ու խնդիրների է բախվել, չի եղել այնպիսի մի ժամանակահատված, որ ամեն ինչ հարթ ընթանա։ Եվ այնպես չէ, որ «նախկինների օրոք» սխալներ ու բացթողումներ չկային, կամ ամեն ինչ փայլուն էր, սակայն գործող իշխանություններն այնքան հեռուն են գնացել, որ նաև պետականաշինության տեսանկյունից կոնկրետ եղածն են քայքայում։ Եվ այդ գործընթացի շրջանակներում է, որ նրանք քնում, զարթնում են ու կայծակնային փոփոխություններ են կատարում տարբեր մարմիններում՝ ամենապատասխանատու պաշտոններում նշանակելով ոչ կոմպետենտ մարդկանց, որոնք տվյալ ոլորտի նրբությունների մասին գաղափար անգամ չունեն։

Ընդ որում, կադրային նշանակումների թեման այնքան է անլրջացել, որ ո՛չ կրթությունն է հաշվի առնվում, ո՛չ փորձը, ո՛չ էլ կոմպետենտությունը։ Ով ասես կարող է բարձր պաշտոնում նշանակվել, ու այլևս այս իրողությունը զարմանք չի հարուցում։ Իսկ այն պաշտոնյան, որ հանկարծ ու ինքնուրույն որոշումներ է կայացնում և կարողանում է հաջողություններ արձանագրել իր գործունեության ոլորտում, անմիջապես հայտնվում է իշխանական մեդիայի թիրախում և արդյունքում կա՛մ պետք է անցնի իշխանությունների «թրի տակով» ու հպատակեցվի՝ այլ, ավելի «անվտանգ» աշխատանքի տեղափոխվելով, կա՛մ էլ հեռանա։ Այս իշխանություններին պրոֆեսիոնալներ պետք չեն, այլ պետք են հլու կամակատարներ, որոնք անխոս կկատարեն Նիկոլի թելադրածը, թեկուզ դա ակնհայտ կործանարար լինի ոլորտի կամ ընդհանրապես պետության համար։ Իսկ ինչպես փորձն է ցույց տալիս, Նիկոլի բոլոր ցանկություններն ու որոշումները հենց կործանարար են:

Մյուս կողմից էլ՝ արդեն օրինաչափություն է դարձել առանց լուրջ մասնագիտական քննարկումներ իրականացնելու ու կարծիքներ լսելու օրենքներ ու նախագծեր ընդունել, որոնք հետագայում ոչ թե խնդիր են լուծում, այլ նորանոր խնդիրներ են ստեղծում։ Օրինակ՝ կրթության ոլորտի հիմնական ուղղությունները կարգավորող օրենսդրական նախաձեռնություն կարող է առաջ քաշվել՝ առանց ոլորտի ներկայացուցիչների կարծիքը հաշվի առնելու։ Աբսուրդային իրավիճակ է ստացվում, բայց, դե, իշխանություններին ամեն ինչ կարելի է՝ հատկապես եթե այն ներկայացվում է «ժողովրդի անունից»: Իրականում այս իշխանություններին ոչ թե նախագծերի բովանդակային կողմն է հետաքրքիր, այլ ձևականը, միայն թե անցկացնեն, իսկ հետո ցույց տան, թե գործ են կատարել կամ էլ իրական անվտանգային խնդիրներից մարդկանց ուշադրությունը շեղելու հնարավորություն ստանան։

Իսկ բովանդակային կողմը նրանց հետաքրքիր է միայն այն պարագայում, եթե այդ նախագծերն առնչվում են իրենց ու իրենց շրջապատի նեղ անձնական, ֆինանսական ու քաղաքական շահերին: Այս տրամաբանության շրջանակներում են իրականացնում նաև պետական մարմիններում կատարվող, այսպես կոչված, բարեփոխումները։ Մի կողմից՝ նախարարություններ կամ պետական կառույցներ են կրճատում, մյուս կողմից էլ՝ նոր նախարարություն կամ կառույցներ են ստեղծում, սակայն դրանից, միևնույնն է, ոչինչ չի փոխվում, պետական կառավարումը կաղում է և չի արձագանքում բարձրացվող հարցերին։ Ու փոփոխություններն իրենց նպատակին չեն ծառայում։ Օրինակ՝ առանց երկար-բարակ կշռադատելու կրճատվեց գյուղատնտեսության նախարարությունը, իսկ դա պայմաններ ստեղծեց նրա համար, որ հիմա գյուղոլորտը ոչ միայն չի զարգանում, այլև ուղղակի անտեր է մնացել։

Չկա գյուղատնտեսության զարգացման հարցերով շահագրգռված կառույց։ Ու դրանից հետո էլ Փաշինյանը կառավարության նիստերի ընթացքում զարմանում է, որ գյուղատնտեսության ոլորտում անկումային տրամադրությունները շարունակական բնույթ են կրում։ Գոնե պետք է հայացք նետել, թե ներկայիս համաշխարհային պարենային ճգնաժամի ֆոնին ամբողջ աշխարհում ինչպես են մեկը մյուսի հետևից հատուկ ֆոնդեր և մարմիններ ստեղծվում գյուղատնտեսության զարգացմանը զարկ տալու համար։ Ուշադրության արժանի մյուս օրինակը վերջերս ներդրված պարեկային ծառայությունն է, որի գործունեության արդյունքում ճանապարհային պատահարները և իրավախախտումները ոչ միայն չնվազեցին, այլև շարունակում են ավելանալ։ Վիճակագրությունը շատ տխուր է։ Միայն 2023-ի առաջին 10 օրվա ընթացքում արդեն 15 մարդ է մահացել ավտովթարների հետևանքով։

Համապատասխան ուշադրություն չի դարձվում ճանապարհների կահավորմանը։ Բացի դրանից, հանրության հետ աշխատանքներ չեն տարվում մարդկանց իրավագիտակցությունը և իրազեկվածությունը բարձրացնելու ուղղությամբ։ Ու այս ֆոնին հիմա էլ իշխանությունները նախաձեռնել են ներքին գործերի նախարարության ստեղծումը։ Ի՞նչ դրական արդյունք է այն ունենալու, եթե բովանդակային փոփոխություններ չեն նախաձեռնվում, հանրային մտահոգությունները հաշվի չեն առնվում, և քաղաքացիների հետ համագործակցության դաշտը բացակայում է։

Փաշինյանը հայտարարում էր, թե ՀՀ քաղաքացիները տուգանքի մատերիալ չեն, բայց իրականության մեջ իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում նրանք շարունակում են մնալ միայն տուգանքի մատերիալ։ Թերևս իշխանություններին պետք չեն զարգացած ու կշռադատող քաղաքացիներ, որպեսզի նրանք իրենց կողմից ընտրված կառավարողների առաջ կոնկրետ պահանջներ չդնեն։ Դրա համար էլ ամեն ինչ թողնված է ինքնահոսի, և իշխանության ու հանրության միջև անջրպետ է առաջացել։ Չկա հստակ կոորդինացում, որը թույլ կտա վերգտնել հայ ժողովրդի միասնականությունը, և մեր ջանքերն ուղղորդել պարտության բեռը թոթափելուն։ Միգուցե իշխանություններին պետք է, որ պարտության բեռը մնա մեր ուսերին։ Դրա համար էլ իշխանությունները զարգացնում են այնպիսի թեզեր, թե կապիտուլ յացիոն պայմանագրերի ստորագրումը կամ մեր պետականության ստորացումն ուղղակի միակ փրկությունն է, որպեսզի հանրությունը պահանջներ չբարձրացնի ու ընտելանա այդպիսի իրականությանը, իսկ դրանց ֆոնին Փաշինյանը «հերոսացվի» ու ներկայացվի «փրկչի» կերպարով։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира