Յունիբանկի «Աշտարակ» մասնաճյուղը վերաբացվել է նոր հասցեում
ОБЩЕСТВОՅունիբանկի «Աշտարակ» մասնաճյուղը վերաբացվել է նոր հասցեում՝ Աշտարակ, Տիգրան Մեծի 17-17/1: Հաճախորդները կսպասարկվեն երկուշաբթի-ուրբաթ օրերին՝ ժամը 9.30-16.30:
Մասնաճյուղի վերաբացումը երկար սպասված իրադարձություն էր Աշտարակի բնակիչների համար: Մասնաճյուղը տրամադրում է ծառայությունների լայն շրջանակ ֆիզիկական և իրավաբանական անձանց. այստեղ կարող եք ավանդ բացել, օգտվել սպառողական կամ բիզնես վարկից, կատարել դրամական փոխանցում, ստանալ քարտ, ներդրումներ անել Յունիբանկի բաժնետոմսերում և պարտատոմսերում:
Մասնաճյուղի հարմար տեղը և հերթերի կառավարման էլեկտրոնային համակարգն օգնում են խնայել հաճախորդի ժամանակը: Նոր տարածքում տեղադրվել է նաև ինքնասպասարկման վճարային տերմինալ, որի միջոցով հաճախորդները կարող են համալրել հաշիվը, մարել վարկը, կատարել կոմունալ և այլ վճարումներ։
Յունիբանկի համար կարևոր ուղղություն է մասնաճյուղային ցանցի զարգացումը և հաճախորդների սպասարկման կազմակերպումը տարբեր ուղղություններով ։
Բարելավելով առցանց ծառայությունները և մոբայլ հավելվածը՝ միաժամանակ բանկն ընդլայնում է մասնաճյուղային ցանցը, քանի որ շատ հաճախորդներ դեռ նախապատվությունը տալիս են բանկ այցելելուն և մասնագետների հետ անձնական շփմանը։
1
Почему меморандум о союзе с «Сильной Арменией» подписал руководитель инициативы «Армения-это я»? «Па...
2
Тигранашен на грани опустения: жители приграничного села живут в тревоге и неопределённости
3
Армяне Москвы встретили Пашиняна акцией «Мы с Эчмиадзином»: «Паст»
4
NYT: Франция, РФ и Китай сорвали решение в Совбезе ООН по войне против Ирана
5
Геополитическое балансирование — на «нитке». «Паст»



