Ֆրանսիայի վարչապետը խոստացել է կենսաթոշակային բարեփոխում անցկացնել՝ չնայած բողոքներին
МЕЖДУНАРОДНОЕԴարձի՛ր gg-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ
Անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartner_past-am
Ֆրանսիայի կառավարությունը կշարունակի «համոզել» ֆրանսիացիներին կենսաթոշակային բարեփոխումների անհրաժեշտության մեջ, որը իշխանությունները նախատեսում են իրականացնել 2023 թվականին՝ չնայած քաղաքացիների զանգվածային բողոքներին, հինգշաբթի ասել է Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը։
«Սա առաջադեմ տեքստ է։ Այն ենթադրում է փոքր կենսաթոշակների վերագնահատում նրանց համար, ովքեր աշխատել են ամբողջ կյանքում, բայց ում կենսաթոշակային նպաստները ցածր են։ Ես կշարունակեմ համոզել մեր քաղաքացիներին»,- ասել է վարչապետը լրագրողներին ուղղված ուղերձում, որը հեռարձակվել է Twitter-ում կառավարության պաշտոնական էջում։
Միաժամանակ կառավարության ղեկավարը կոչ է արել արհմիություններին, որոնք զանգվածային գործադուլներ են նախապատրաստում երկրում կենսաթոշակային բարեփոխումների դեմ՝ «չպատժել» ֆրանսիացիներին։
«Ես պատասխանատվության կոչ եմ անում արհմիություններին։ Ակնհայտ է, որ մենք գործադուլ, հանրահավաք անելու իրավունք ունենք, բայց ես նաեւ կարծում եմ, որ ֆրանսիացիներին չպետք է պատժել»,- ասել է նա։
Երեքշաբթի օրը Բորնը ներկայացրել է վիճահարույց կենսաթոշակային բարեփոխման նախագիծը, որը կառավարությունը նախատեսում է ընդունել 2023 թվականին։ Նրա խոսքով՝ 2023 թվականի սեպտեմբերի 1-ից Ֆրանսիայի իշխանությունները կսկսեն երկրում կենսաթոշակային տարիքը բարձրացնել տարեկան երեք ամսով, այդպիսով մինչեւ 2030 թվականը այն կհասնի 64 տարեկանի։
Ավելի ուշ ֆրանսիական բոլոր ութ առաջատար արհմիությունները (CFDT, CGT, FO, CFE-CGC, CFTC, Unsa, Solidaires, FSU) հունվարի 19-ին հայտարարել են համազգային լայնածավալ բողոքի ցույց՝ ընդդեմ կենսաթոշակային բարեփոխումների: