Ռումինիայում կտեղակայվեն AWACS ավիացիոն համակարգեր՝ Ռուսաստանին հետևելու համար. ՆԱՏՕ-ի հայտարարությունը
МЕЖДУНАРОДНОЕԴարձի՛ր gg-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ
Անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartner_past-am
ՆԱՏՕ-ն հունվարի 17-ին Ռումինիայում կտեղակայի վաղ նախազգուշացման և վերահսկման համակարգի (AWACS) ինքնաթիռներ՝ տարածաշրջանում հյուսիսատլանտյան դաշինքի ներկայությունն ամրապնդելու և ռուսական ռազմական ակտիվությանը հետևելու համար, ասվում է դաշինքի հայտարարության մեջ:
«ՆԱՏՕ-ն Բուխարեստում կտեղակայի AWACS օդային համակարգեր: Ինքնաթիռների ժամանումը նախատեսված է 2023 թվականի հունվարի 17-ին, նրանք կաջակցեն դաշինքի ուժեղացված ներկայությանը տարածաշրջանում և կապահովեն Ռուսաստանի ռազմական ակտիվության մշտադիտարկում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
«Քանի որ Ուկրաինայում Ռուսաստանի անօրինական պատերազմը շարունակում է սպառնալ խաղաղությանը և անվտանգությանը Եվրոպայում, ՆԱՏՕ-ի՝ դաշինքի տարածքի յուրաքանչյուր թիզը պաշտպանելու վճառականությունը չպետք է կասկածի տակ դրվի», - ասել է ՆԱՏՕ-ի խոսնակ Օանա Լունգեսկուն:
Նա նշել է, որ «AWACS համակարգերը կարող են ինքնաթիռներ հայտնաբերել հարյուրավոր կիլոմետրերի վրա, ինչը նրանց դարձնում է ՆԱՏՕ-ի զսպման և պաշտպանության հիմնական տարր»: Առաքելությունը նախատեսված է մի քանի շաբաթվա համար։
ՆԱՏՕ-ն չի հստակեցրել, թե քանի AWACS ինքնաթիռ կուղարկվի Ռումինիա։ Գերմանիայում կա 14 նման ինքնաթիռ։