Ереван, 13.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Պատասխան past.am կայքում սույն թվականի հունվարի 13-ին Մանե Կարապետյանի հրապարակած «Երբ ներքին զրպարտությունները դառնում են գործիք թշնամական երկրի ձեռքում» հրապարակմանը

ОБЩЕСТВО

Մենք՝ «Ճնշումներ բնապահպանների հանդեպ. ինչո՞ւ են փորձում լռեցնել նրանց» թեմայով մամուլի ասուլիսի մասնակիցներս, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը և «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը, անհրաժեշտ ենք համարում կարծիք հայտնել սույն թվականի հունվարի 13-ին www.past.am կայքում Մանե Կարապետյանի հրապարակած «Երբ ներքին զրպարտությունները դառնում են գործիք թշնամական երկրի ձեռքում» հրապարակման (https://past.am/?p=321638&l=am&fbclid=IwAR3SQi9Eyfe3pBF6GrBiNYIS-3rHeclqXMpVH6iNE7sxeDvxEx3o1tHxJ_A#gsc.tab=0) և նույնանուն տեսանյութի վերաբերյալ:

Հրապարակման մեջ նշված «զրպարտություն» եզրույթի վերաբերյալ.

Հրապարակման վերնագրում գրված է. «Երբ ներքին զրպարտությունները դառնում են գործիք թշնամական երկրի ձեռքում»: Նշենք, որ համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 3-րդ կետի`«Զրպարտությունը անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ (statement of fact) հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը»: Ըստ ԵՊՀ դոցենտ Շուշան Դոյդոյանի և իրավաբան Գևորգ Հայրապետյանի «Վիրավորանք և զրպարտություն. օրենսդրական կարգավորումը և դատական պրակտիկայի խնդիրները» հոդվածի` (http://www.foi.am/hy/articles/item/913/?fbclid=IwAR1JRY3t86s7pB0i0SbLtLTb0HKy1NtiwWowg9fpoVMkyUUPLRKjTCreEWk) զրպարտության դեպքում պետք է առկա լինեն հետևյալ բոլոր հանգամանքները.

ա) Առկա է մեկ ուրիշին կոնկրետ փաստ, արարք կամ արարքներ կատարելու մեջ մեղադրանք:

բ) Հրապարակված փաստացի տվյալները պետք է ունենան արատավորող բնույթ:

գ) Փաստացի տվյալները պետք է չհամապատասխանեն իրականությանը: Անձը ենթակա չէ պատասխանատվության, եթե տարածված տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, նույնիսկ եթե դրանք արատավորում են մարդու պատիվն ու արժանապատվությունը: Անձն ազատվում է պատասխանատվությունից նաև այն դեպքում, եթե տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, բայց նաև արատավորող չեն:

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն «Կանաչ Հայաստան» ՀԿ-ի նախագահ Թեհմինե Ենոքյանից պահանջել է հերքել նրա գրառման հետևյալ նախադասությունը. «Երեկ կրկին վթարվել է ԶՄՊԿ-ի պոչամբար գնացող խողովակաշարը»: Թեպետ սա ընկերութունը համարում է զրպարտություն, սակայն իրականում ընկերության գործարար համբավն արարտավորող միտք այս նախադասության մեջ չկա, և տեղեկատվությունն ակնհայտ կեղծ չէ, քանի որ առկա են տեսանյութեր (https://www.facebook.com/paramazyan/videos/454743950120721, https://www.facebook.com/paramazyan/videos/881185249702016 «Իրավատեր կապանցիներ» բնապահպանական ՀԿ), որոնք վկայում են, որ տվյալ ժամանակահատվածում Ողջի գետն, իրոք, աղտոտվել է ինչ-որ կեղտաջրերով: Գետի աղտոտման փաստը հաստատում է ԶՊՄԿ-ի կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը Past.am կայքին տված հարցազրույցում («Զանգեզուրի պղնձամոլիբդենայինում գործելաոճի փոփոխությունը ժամանակի ընթացքում ակնհայտ կլինի բոլորի համար». ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն. «Փաստ» https://past.am/?p=318955&l=am#gsc.tab=0): Նա, մասնավորապես, նշել է. «Անկեղծ ասեմ, այն պատկերը, որ տեսել եք տեսանյութում, տարիներ, եթե ոչ տասնամյակներ շարունակ քաջարանցիները և կապանցիները պարբերաբար տեսնում են։ Դա կհաստատի ցանկացած տեղաբնակ։ Եվ ինչպես ասել էինք մեր հաղորդագրության մեջ, դա տարիներով կուտակված տեխնոլոգիական չլուծված խնդիրների արդյունք է։ Տեղի է ունենում հետևյալը՝ ընկերության արտադրական հրապարակներից և համայնքային նշանակության ճանապարհներից ավտոմեքենաների անիվների վրա կուտակված հողային զանգվածը անձրևի և ձյան հետևանքով խառնվում է ողողաջրերի հետ և հոսում դեպի գետ։ Այդ հոսքերը որևէ առնչություն չունեն հարստացուցիչ ֆաբրիկայում առաջացող պոչերի հետ։ Այդուհանդերձ, դա, այո՛, խնդիր է, որը նոր չէ առաջացել»: Այսպիսով, Ընկերությունը խոստովանում է, որ առկա է խնդիր, որի հետևանքով էլ աղտոտվել է Ողջի գետը: Սա նշանակում է, որ Ենոքյանի կողմից հրապարակված տեղեկատվության մեջ բացակայում են զրպարտության հանգամանքները:

Հրապարակման մեջ նշված է. «…ճանապարհը փակող ադրբեջանցիներն իրենց հանցավոր արարքն արդարացնելու, միջազգային ասպարեզում քարոզչական համապատասխան ֆոն ապահովելու համար օգտագործում են Հայաստանում գործունեություն ծավալող բնապահպանների տարիներ շարունակ արված դիտարկումները և ժամանակին առաջ քաշած վտանգավոր թեզերը»:

Նշենք, որ ադրբեջանական աղբյուրներն, անդրադառնալով Լաչինի միջանցքի փակման թեմային, չեն մեջբերում Հայաստանի բնապահպանների իրականացրած մոնիտորինգի արդյունքները կամ ուսումնասիրությունները, ահազանգները, գրանցած փաստերը: Հրապարակումից պարզ չէ, թե ինչ «վտանգավոր թեզեր» են առաջ քաշում բնապահպանները:

Հրապարակման մեջ նշված է. «Սակայն բանախոսները չեն ցանկանում մեկ բառ անգամ ասել այն մասին, որ հաճախ նաև իրենց ներկայացրած անհիմն «փաստերի» պատճառով է այսօր հնարավոր դարձել այն, որ ադրբեջանցիները շատ դեպքերում վկայակոչում են հայ բնապահպանների՝ տարբեր տարիների արտահայտած մտքերն ու մոտեցումները։ Հիմա, իհարկե, հանքարդյունաբերող ընկերություններն առավել հստակ են արձագանքում իրենց գործունեության վերաբերյալ բնապահպանների հայտարարություններին»:

Բոլորին հայտնի է, որ իրականում բնապահպանական թեման կեղծ օրակարգ է Լաչինի միջանցքը փակելու և քաղաքական պահանջներ ներկայացնելու համար: Ճանապարհը փակողները նույնականացվել են որպես Ադրբեջանի անվտանգության աշխատակիցներ: Հայաստանում գործող բնապահպանական հասարակական կազմակերպությունները բաց նամակով դիմել են Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի 3-րդ աշխատանքային խմբի անդամ 6 երկրների բոլոր մասնակիցներին՝ Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ: Նամակում, մասնավորապես, նշված է. «Մենք մեր մտահոգությունն ենք հայտնում խնդրի առթիվ, քանզի Ադրբեջանի կեղծ բնապահպանական օրակարգը ստվերում է բնապահպանական ակտիվիզմն առհասարակ և ևս մեկ անգամ փաստում, որ Ադրբեջանի «քաղհասարակությունը» առաջ է տանում դիկտատոր Ալիևի քաղաքական թեզերը» https://www.ecolur.org/hy/news/sos/14591/: Մենք հղում ենք անում այս նամակին, քանի որ Ալիևը կիրառել է մանիպուլիացիոն մեխանիզմ՝ էկոակտիվիզմ օգտագործելով քաղաքական հարցեր լուծելու համար: Իսկ հիմա նույն Լաչինի դեպքն օգտագործվում է մեր բնապահպանների դեմ էկոակտիվիզմը նվաստացնելու նպատակով:

Մենք՝ բնապահպաններս, մշտապես պայքարել ենք մաքուր օդ, հող և ջուր ունենալու համար, ինչը նույնքան կարևոր է ազգային անվտանգության տեսանկյունից, ինչպես և մեր հայրենիքի անվտանգությունը: Մենք գնահատանք չենք սպասում, սակայն պետք չէ նաև էժանագին կերպով օգտագործել մասնավոր դեպք՝ սևացնելու բնապահպանական շարժումը, որն, ի դեպ, պաշտպանում է նաև ընդերքօգտագործողների առողջ շրջակա միջավայրում ապրելու իրավունքը:

 

Ինգա Զարաֆյան՝ ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ

Օլեգ Դուլգարյան՝ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ

16.01.2023թ.

Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Стартовал финальный этап турнира JuniusЦеремония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатовНовый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026» Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBankФинансовая грамотность в палаточном лагере Республиканского центра детей и подростков: Idram и IDBank Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBankВТБ (Армения) продолжает развивать возможности кредитования малого бизнесаПри поддержке Ucom стартовал второй этап образовательной программы ArmDrone по FPV-дронам А сейчас Алиев требует закрыть АЭС.Браво, господа, аплодисментыЛидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Южном Кавказе, внутриполитическая ситуация в Армении»