Պուտինը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
МЕЖДУНАРОДНОЕԴարձի՛ր gg-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ
Անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartner_past-am
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել։ Երկու երկրների ղեկավարները հաստատել են իրենց պատրաստակամությունը համագործակցելու ռուսական գազի մատակարարման և Թուրքիայում տարածաշրջանային գազային հանգույցի ստեղծման ոլորտում։
«Երկու կողմերը հաստատել են ռուս-թուրքական համագործակցության հետագա համակողմանի զարգացման իրենց մտադրությունը։ Առաջնահերթությունների թվում է համագործակցությունն էներգետիկ ոլորտում, ներառյալ ռուսական բնական գազի մատակարարումը և Թուրքիայի տարածքում տարածաշրջանային գազի հանգույցի ստեղծումը»,- ասվում է Կրեմլի կայքում։
Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են նաև Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Կողմերն անդրադարձել են նաև գերիների, հատկապես վիրավորների փոխանակմանը։ Միաժամանակ, Վլադիմիր Պուտինը դատապարտել է ուկրաինական իշխանությունների «կործանարար գիծը»՝ անդրադառնալով Կիև զենքի և ռազմական տեխնիկայի արևմտյան մատակարարումների ավելացման թեմային։ Ռուսաստանի նախագահը նաև կեղծավորություն է անվանել Ուկրաինայի կողմից Սուրբ Ծննդյան զինադադարից հրաժարվելը։
Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են հացահատիկի գործարքի իրականացումը և թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորումը։ Այսպիսով, պետությունների ղեկավարները դիտարկել են թուրքական կողմի նախաձեռնությունը՝ խորհրդակցություններ սկսել Ռուսաստանի և Սիրիայի ներկայացուցիչների մասնակցությամբ։
Նշվել է նաև Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի համատեղ աշխատանքի գործնական նշանակությունը սիրիական կարգավորմանն օժանդակելու։