«Ալ-Հիլալի» նախագահը խոսել է Մեսսիի հնարավոր տրանսֆերի մասին
СПОРТԴարձի՛ր gg-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ
Անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartner_past-am
«Ալ-Հիլալի» նախագահը խոսել է Լիոնել Մեսսիի հետ պայմանագիր կնքելու հավանականության մասին։ Հաղորդվում է, որ սաուդյան ակումբը պատրաստ է ՊՍԺ-ի հարձակվողին առաջարկել տարեկան 300 մլն դոլար աշխատավարձ։
«Դա նման կլինի Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերին։ Այս պատմությունը ակումբի ու խաղացողի մասին չէ, այս ուղղությունը միայն ակումբի համար չէ։ Սաուդյան Արաբիայի բոլոր ակումբները պատրաստ են հսկայական թռիչք կատարել սպորտի նախարարի վերջին հայտարարություններից հետո»,- ասել է Ֆաիդ Ալ-Մոֆարին:
Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի սպորտի նախարար, արքայազն Աբդուլազիզ բեն Թուրքի Ալ Ֆեյսալը ակնարկել էր, որ Ռոնալդուն պետության աջակցությամբ է տեղափոխվել «Ալ-Նասր»։