Զելենսկու հետ բանակցությունների մասին խոսք լինել չի կարող. Լավրով
МЕЖДУНАРОДНОЕԴարձի՛ր gg-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ
Անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartner_past-am
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ամփոփիչ ասուլիսում ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է քննարկել Արևմուտքի ցանկացած լուրջ առաջարկ բանակցությունների համար, սակայն առայժմ դրանք չեն ստացվել։
Լավրովը նաև հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ բանակցությունների մասին խոսք լինել չի կարող։ Նրա խոսքերը մեջբերում է gazeta.ru-ն։
«Զելենսկու հետ բանակցությունների մասին խոսք լինել չի կարող, թեկուզ միայն այն պատճառով, որ նա իրավաբանորեն արգելել է բանակցություններ վարել Ռուսաստանի կառավարության հետ»,- ասել է նախարարը։
Նախօրեին Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պարզաբանել էր, որ Ուկրաինայի օրենսդրությունը Կիևին թույլ չի տալիս Ռուսաստանի հետ բանակցությունները։