Լավրովը խոսել է Օբամայի մանրախնդիր քայլի մասին
МЕЖДУНАРОДНОЕԴարձի՛ր gg-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ
Անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartner_past-am
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը խոսել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի մանրախնդիր արարքի մասին։ Նրա խոսքերը մեջբերում է Lenta.ru-ն։
«Այն ամենը, ինչ մենք այժմ տեսնում ենք, սկսել է Նոբելյան մրցանակակիր Բարաք Օբաման 2016 թվականի դեկտեմբերին՝ Թրամփի երդմնակալությունից երեք շաբաթ առաջ։ Օբաման, հեռանալով Սպիտակ տնից, որոշեց փոքր-ինչ վիրավորել իրեն փոխարինողին։ Նա մեր ունեցվածքից հինգ առարկա խլեց, մեր դիվանագետներին վտարեց, ընդ որում՝ անբարեխղճորեն վտարեց»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ դիվանագետներին տրվել է մեկնման ամսաթիվը այն օրը, երբ Վաշինգտոնից ինքնաթիռներ չեն եղել։ Ավելի քան հարյուր մարդ, ներառյալ դիվանագետները, նրանց կանայք և երեխաները, վեց ժամ ավտոբուսով ճանապարհվել են դեպի Նյու Յորք՝ այնտեղից թռչելու համար:
«Դա ստոր, անպատիվ արարք էր»,- ամփոփել է Լավրովը։