Հյուսիսային Կորեան ջրածնային ռումբ է փորձարկել
МЕЖДУНАРОДНОЕNews.am-ը գրում է.
ԿԺԴՀ-ն հաջողությամբ ջրածնային ռումբ է փորձարկել, տեղեկացրել է երկրի Կենտրոնական հեռուստատեսությունը: Հյուսիսային Կորեան ընդգծել է, որ փորձարկումը «հաստատում է գիտության զարգացման բարձրագույն մակարդակը» Չուչխեի երկրում, գրում է «Ռոսիյսկայա գազետան»:
Պայթեցված ռումբի հզորությունը չի ճշտվում, բայց առավոտյան Հյուսիսային Կորեայում 4,2-ից 5,1 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել: Տարբեր աղբյուրների տվյալներով, ստորգետնյա ցնցումների պատճառը «արհեստական բնույթի» էր, տեղեկացնում է «Էխո Մոսկվին»։
ԱՄՆ-ի վարչակարգն այս պահին չի կարող հաստատել ԿԺԴՀ-ի հայտարարության հավաստիությունը ջրածնային ռումբի փորձարկման վերաբերյալ: Սակայն ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել է Սպիտակ տան Անվտանգության ազգային խորհրդի ներկայացուցիչ Նեդ Փրայսը, Նահանգները քննարկում են Փհենյանի կողմից ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշման հնարավոր խախտումը:
Ճապոնիան ԿԺԴՀ-ին պաշտոնական բողոք է ներկայացրել ջրածնային ռումբի փորձարկման կապակցությամբ, հայտնել է երկրի նախարարների խորհրդի գլխավոր քարտուղարը: Նրա խոսքով, բողոքն ուղարկվել է դիվանագիտական ուղիներով:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ հանդիպում կանցկացնի ԿԺԴՀ-ի կողմից ջրածնային ռումբի փորձարկման վերաբերյալ հայտարարության կապակցությամբ, ՏԱՍՍ-ին տեղեկացրել է համաշխարհային կազմակերպության գլխավոր շտաբից իրազեկ աղբյուրը:



