«Քաղաքականությամբ զբաղվելն ինձ չի՛ հետաքրքրել և չի՛ հետաքրքրում». ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանն արձագանքում է «Փաստ» թերթի հրապարակմանը. «Փաստ»
ПОЛИТИКА«Փաստ» օրաթերթը գրում է
«Փաստ» թերթի նախորդ համարի «Ի՞նչ նպատակ ունեն ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանի ֆեյսբուքյան «մեմուարները»» հոդվածին արձագանքել է Մ. Համբարձումյանը՝ ուղարկելով ստորև ներկայացվող պատասխանը.
«Քաղաքականությամբ զբաղվելը ինձ չի՛ հետաքրքրել և չի՛ հետաքրքրում, բացի այդ՝ դրա համար բավարար պայմաններ են պետք: Տարբեր անանուն շրջանակներից իբր կարծիքներ հավաքելու փոխարեն ընդամենը կարելի էր հարց ուղղել ինձ ու ստանալ վերոհիշյալ պարզ պատասխանը: Խնդրում եմ հաշվի առնել, որ էջում գրառումներ կատարելը, գիրք հրատարակելը, գնահատականներ հնչեցնելը դա իմ իրավունքն է, և Դուք, որպես լրագրող, պետք է շահագրգիռ լինեք չլռելուս հարցում»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
День рождения в Италии с Юнибанком
5
Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17



