ՆԱՏՕ-ն՝ Կոլոմինայի` Հայաստան և Ադրբեջան կատարած այցի մասին
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան այս շաբաթ մեկնել է Հարավային Կովկաս՝ այցելելով Հայաստան և Ադրբեջան։
Ինչպես հայտնում է ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքը, այս այցը գործընկերների հետ իրենց կանոնավոր քաղաքական խորհրդակցությունների անբաժանելի մասն է:
Հայաստանում Կոլոմինան հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և այլ պաշտոնատար անձանց հետ։
Հատուկ ներկայացուցիչը հանդիպել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և այլ պաշտոնյաների հետ։
Հանդիպումների ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել տարածաշրջանային անվտանգության հարցերի և Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի շուրջ։