ԻՊ-ը կարող է ինքնաթիռները խոցել մարտական հրթիռներով. ԶԼՄ-ներ
МЕЖДУНАРОДНОЕ«Իսլամական պետությունը» ԻՊ (ԴԱԵՇ) գիտնականների եւ սպառազինության մասնագետների է հրավիրում, որոնք ջիհադիստներին սովորեցնում են Եվրոպայում բարդ «տպավորիչ» ահաբեկչական գործողություններ իրականացնել, ինչպես նաեւ սպառազինության համակարգեր արտադրել, որոնք ի վիճակի են խոցել ուղեւորատար եւ ռազմական ինքնաթիռներ, տեղեկացնում է Sky News-ը:
Հեռուստաալիքի տեղեկության համաձայն, գիտնականները, որոնք աշխատում են ԻՊ-ի վերահսկողության տակ գտնվող սիրիական Ռաքքա քաղաքի «ջիհադիստական համալսարանում», սպառազինությունների արեւմտյան մասնագետներին ապշեցրել են` «երկիր-երկինք» հրթռիների համար ինքնաշեն ջերմային մարտկոց ստեղծելով: Sky News-ի ստացած կադրերը ցույց են տալիս, որ ԻՊ-ի համար աշխատող մասնագետները կարող են վերականգնել հազարավոր հրթիռներ, որոնք պիտանելիության ժամկետի լրանալուց հետո դուրս են գրվել արեւմտյան երկրների կառավարությունների կողմից, տեղեկացնում է РБК-ն:
ԻՊ-ի մասնագետները նաեւ ռադիոյով կառավարվող աշխատունակ ավտոմեքենաներ են ստեղծել, որոնք կարող են օգտագործվել ահաբեկչական գործողությունների իրականացման համար: Ահաբեկիչների ինքնակարգավորվող մանեքենները կարող են շրջանցել սկանավորող բարդ սարքերը, որոնք արեւմտյան երկրներում պահպանում են պաշտպանական օբյեկտները եւ կառավարական շենքերը:



