ԿԺԴՀ-ի փորձարկած ջրածնային ռումբի հզորությունը 6 կիլոտոննա է կազմել
МЕЖДУНАРОДНОЕՀունվարի 6-ին ԿԺԴՀ-ի փորձարկած ջրածնային ռումբի հզորությունը ենթադրաբար վեց կիլոտոննա է կազմել, տեղեկացնում է հարավկորեական լրատվական YTN հեռուստաալիքը` վկայակոչելով փորձագետների: Պայթյունի հզորության վերաբերյալ տվյալները կազմվել են պայթյունի ստորգետնյա տատանումների ուսումնասիրության վրա, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:
Հյուսիսային Կորեան չորեքշաբթի Երեւանի ժամանակով 05:30-ին առաջին անգամ փորձարկել է ջրածնային ռումբը, որի գոյության մասին ավելի վաղ ակնարկել էր: Երկրի ղեկավարությունը ԶԼՄ-ների միջոցով հայտարարություն է տարածել, որում հայտնել է, որ միջուկային ներուժի մակարդակի բարձրացման է գնացել ԱՄՆ-ից պաշտպանվելու համար եւ երբեք առաջինը չի կիրառի այն, եթե չխախտվի ԿԺԴՀ-ի ինքնիշխանությունը:
1
Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян
2
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
3
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
4
История покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян
5
«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалу



