Մանչեսթեր Յունայթեդը Բեյլի համար առաջարկում է 102 միլիոն եվրո. Daily Mail
СПОРТՄադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը շարունակում է մնալ «Մանչեսթեր Յունայթեդի» տրանսֆերային հետաքրքրությունների առանցքում:
Ինչպես հատնում է «Daily Mail»-ը, անգլիական ակումբը մտադիր է տրանսֆերային այս պատուհանի ընթացքում համաձայնության հասնել «արքայական» ակումբի հետ ուելսցի ֆուտբոլիստի հարցով:
Պարբերականը հաղորդում է, որ «Յունայթեդը» պատրաստ է Բեյլի տրանսֆերի համար 102 միլիոն եվրո վճարել:
Հիշեցնենք, որ Բեյլը «Ռեալ» է տեղափոխվել 2013 թվականին «Տոտենհեմից» 85 միլիոն եվրոյի դիմաց: Իսպանիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 13 հանդիպման՝ դառնալով 9 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты



