Սիրուշոն, Անդրեն, Անահիտ Սիմոնյանը և այլ հայ աստղեր իրենց ամանորյա հանդեսներին՝ մանուկ ժամանակ
ЛАЙФTert.am-ը գրում է.
Շատերն են ասում, որ տարեմուտի գիշերը, ասես, մանկություն են վերադառնում` հեքիաթին հավատալով ու հրաշքի սպասումով: Թերևս մեր աստղերն էլ, աշխատանքային կամ տնային եռուզեռից անկախ, դառնում են այ այսպիսին, ինչպիսին պատկերված են ամանորյա այս լուսանկարներում:
Փոքրիկ Տիգրան Ներսիսյանի մեջ Նոր տարիները տպավորվել են հոր` անվանի դերասան Բաբկեն Ներսիսյանի թանկագին ներկայությամբ ու նրա դեֆիցիտ նվերներով: Տոնածառի խաղալիքներս էլ անճարվելիք էին` հայրս էր բերել արտերկրից,- հիշում է նա: Ինչպես երևում է լուսանկարից, 5-ամյա տղայի տվյալ Ամանորի նվերը լողորդի դիմակն է եղել, որից ապագա դերասանը մի քանի օր չէր բաժանվում:

Սոնա Շահգելդյանը փոքր տարիքում էլ հաճույքով էր արձագանքում հանդեսներին երգելու առաջադրանքներին: Իսկ քանի որ Ամանորը նրա ամենասիրած տոնն էր, ապագա երգչուհին բազմաթիվ երգեր գիտեր տոնածառի ու Ձմեռ պապի մասին: Հաճախ դաշնակահարուհի մայրս էր նվագակցում ինձ,- հիշում է երգչուհին: Ի դեպ, մանկապարտեզում, թե տարրական դասարաններում փոքրիկ Սոնան, որ այսօրվա պես կայտառ էր ու ակտիվ, ոչ միայն երգում էր, այլև արտասանում ու խաղում ներկայացումներում:

Արշակյան քույրերը փոքր տարիքում էլ ասես զույգեր լինեին, թեև մանկապարտեզում տարբեր տարիքային խմբերում էին. Անուշն Ինգայից 2 տարով մեծ է: Ամանորի հանդեսներին էլ, ինչպես երևում է, յուրաքանչյուրը Ձյունանուշի իր հանդերձանքն ուներ: Ու երգում էին դեռևս իրարից առանձին...
Ինգա Արշակյան

Անուշ Արշակյան

Դատելով նրանից, թե ինչ ոճային տոնածառի ֆոնի վրա է լուսանկարվել Սիրուշոն, պետք է ենթադրել, որ սա այն ամանորյա տոներից մեկն է, որ նա անցկացրել է արտերկրում: Մոր` Սյուզան Մարգարյանի հիշելով` Կանադայում է, որտեղ դուստրը դեռ միայն հետնաբեմից էր հետևում հայտնի երգչուհու ամանորյա ելույթներին:

Սիմա Բաղդասարյանի մեջ ամանորյա հանդեսները (հաճախել է ՆԳ համակարգի աշխատողների երեխաների համար նախատեսված մանկապարտեզ) առավել տպավորվել են պարային կատարումներով: Ինչպես խոստովանում է հաղորդավարուհին` այլընտրանք չուներ, քանի որ պարի խմբակ էր հաճախում:

Թեև Անդրեն ասում է, որ դաժան պատերազմական մանկություն է ունեցել, սակայն, ինչպես երևում է, Ամանորին ամեն ինչ տեղը-տեղին է եղել, համենայն դեպս` կենդանի եղևնիով: Իսկ թե ո±ւր է ուղղված ապագա երգչի ցուցամատը... Երևի լուսանկարչին հասկացնել է տալիս, որ արագացնի` Ձմեռ պապն արդեն նվերներն է բաժանում...

Երևում է` այս Ամանորին Ձմեռ պապն առավել քան գոհացրել է փոքրիկ Անահիտ Սիմոնյանին` նվիրելով նրան մոդայիկ Բարբի: Չէ որ այս թիթիզ տիկնիկը ցանկացած աղջնակի համար ավելի ցանկալի նվեր է, քան անցյալ տարիներին ստացած ու տոնածառի տակ իրենց տեղը զբաղեցրած փափուկ խաղալիքները:



