Չորս երկրներ ԵՀ-ին խնդրել են միջոցներ հատկացնել Եվրոպա ադրբեջանական գազի մատակարարման համար․ Հունգարիայի ԱԳՆ
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն ասել է, որ Ռումինիան, Բուլղարիան և Սլովակիան խնդրել են Եվրահանձնաժողովին միջոցներ հատկացնել ադրբեջանական գազի Եվրոպա մատակարարման ենթակառուցվածքների զարգացման համար։ Այս մասին նա ասել է Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբբարովի հետ մամուլի ասուլիսում, փոխանցում է РИА Новости-ն։
Նրա խոսքով՝ ռումինացիների, բուլղարացիների եւ սլովակների հետ Հունգարիան ԵՀ-ից առաջնահերթ կերպով պահանջել է ֆինանսական աջակցություն տրամադրել տարածաշրջանում ենթակառուցվածքների զարգացման համար, որոնք անհրաժեշտ են ադրբեջանական գազի ավելացված քանակությունը Թուրքիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Հունգարիայի եւ Սլովակիայի միջով անցնող երթուղու մեջ ներառելու համար:
Ինչպես նշել է Հունգարիայի ԱԳՆ ղեկավարը, խոսքը գնում է ենթակառուցվածքների զարգացման, նոր փոխկապակցիչների կառուցման և առկաների կարողությունների մեծացման մասին։
Ենթադրվում է, որ գազը կանցնի Թուրքիայի տարածքով։