Քեմերոնը հետաձգել է այցը Սաուդյան Արաբիա
МЕЖДУНАРОДНОЕՄեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնն առնվազն մինչեւ մարտ հետաձգել է ավելի վաղ նախատեսված այցը Սաուդյան Արաբիա:
Քեմերոնը նախատեսել էր մոտակա շաբաթներին Պարսից ծոցի երկրներ գործնական ուղեւորության շրջանակում այցելել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադ: Times թերթի աղբյուրի խոսքով, բրիտանական վարչապետի այցի հետաձգումը ոչ մի կերպ կապված չէ տարածաշրջանում ներկայիս լարվածության հետ, որի պատճառը շիա հայտնի քարոզիչ Նիմր ան-Նիմրի գլխատումն է, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:
Հունվարի 2-ին Սաուդյան Արաբիայի ՆԳՆ-ն հայտնել էր 47 մարդու, այդ թվում` Նիմր ան-Նիմրի գլխատման մասին: Նրա գլխատման մասին տեղեկությունը շիա քաղաքական եւ կրոնական գործիչների դժգոհությունն է առաջ բերել եւ վերածվել է բողոքի զանգվածային ակցիաների, ինչը հանգեցրել է Էր-Ռիյադի եւ Թեհրանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների խզման: Ի նշան Էր-Ռիյադի հետ համերաշխության, Բահրեյնը եւ Սուդանը նույնպես խզել են Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները:



