Կիևը մտադիր չէ Ռուսաստանի հետ համաձայնագրեր կնքել․ Ուկրաինայի ԱԳ նախարար
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան ամերիկյան Politico հրատարակության համար հոդվածում բացառել է Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման հնարավորությունը, ինչպես Դոնբասի հակամարտության կարգավորման Մինսկի համաձայնագրերը, որոնք ձեռք են բերվել 2014 և 2015 թվականներին Գերմանիայի և Ֆրանսիայի միջնորդությամբ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Մինսկի գործընթացի սխալները չպետք է կրկնվեն», - ասել է Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը՝ ընդգծելով, որ «իրականում դրանք պետք է օրինակ ծառայեն, թե ինչպես չպետք է բանակցել Ռուսաստանի հետ»։
Քաղաքական գործիչը մատնանշել է, որ Մինսկի համաձայնագրերի ճարտարապետները կարծում էին, որ ստատուս քվոյի ամրագրումը և ռազմական գործողությունների ինտենսիվության նվազեցումը կհանգեցնեն հակամարտության թուլացմանը, սակայն դա տեղի չունեցավ։ Նրա կարծիքով՝ «ցանկացած հիպոթետիկ Մինսկ-3 կունենա միայն մեկ արդյունք՝ էլ ավելի արյունալի պատերազմ»։
Կուլեբան կարծում է, որ նրանք, ովքեր խորհուրդ են տալիս Ուկրաինային բանակցություններ վարել Ռուսաստանի հետ, «պետք է ստիպեն Ռուսաստանին, այլ ոչ թե Ուկրաինային գնալ զիջումների»։