Բանգլադեշցի տղան պահմտոցի խաղալու ժամանակ թաքնվել է նավի բեռնարկղում` 6 օր անց հայտնվելով այլ երկրում
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բանգլադեշում բնակվող մի տղա, ընկերների հետ պահմտոցի խաղալու ժամանակ, սխալմամբ թաքնվել է նավով բեռնափոխադրման համար նախատեսված բեռնարկղում, որի մեջ արգելափակված է մնացել վեց օր:
Ինչպես գրում է Oddity Central-ը, վեց օր անց Բանգլադեշից ժամանած բեռնարկղը բացելուց հետո Մալայզիայի Կլանգ նավահանգստի աշխատողները շոկի են մատնվել՝ դրանում հայտնաբերելով վախեցած և հյուծված երեխային: Քանի որ տղան չէր խոսում տեղի լեզվով, նավահանգստի իշխանությունները չեն կարողացել նրանից որևէ տեղեկություն ստանալ: Սակայն նրանք կասկածել են, որ նա մարդկանց թրաֆիքինգի հանցավոր կազմակերպության զոհ է դարձել, ուստի անմիջապես ոստիկանություն են կանչել:
Պարզվել է, որ տղան իր հայրենի Չիտագոնգ քաղաքում (Բանգլադեշ) պահմտոցի է խաղացել ընկերների հետ և որպես թաքստոց ընտրել է բեռնափոխադրման բեռնարկղը, որի մեջ էլ արգելափակվել է և հաջորդ վեց օրն անցկացրել Մալայզիա մեկնող նավի վրա:
Ավելի ուշ երեխային տեղափոխել են հիվանդանոց:
Նա մալազիացի քննիչներին ասել է, որ ընկերներից թաքնվելիս ինքն էլ չի զգացել, թե ինչպես է քնել բեռնարկղում: Չնայած աղաղակներին, ոչ ոք չի հասել օգնության:
Մալայզիան արդեն սկսել է տղային հայրենադարձելու գործընթացը: