Շոլցը հայտարարել է, որ Գերմանիան ինքնաթիռներ ու զինվորներ չի ուղարկի Ուկրաինա
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն Ուկրաինա զինվորներ և մարտական ինքնաթիռներ չի ուղարկի «ոչ հիմա, ոչ էլ ապագայում»։ Այս մասին նա հայտարարել է Բունդեսթագում ելույթի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով, դաշինքը նաև Ուկրաինայի օդային տարածքը ոչ թռիչքային գոտի չի սահմանի։
Նա ընդգծել է, որ ռազմական գործողություններին ՆԱՏՕ-ի անմիջական մասնակցություն չի լինի։
Ավելի վաղ Շոլցը հայտնել էր, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ քննարկել է Կիևին Leopard 2 տանկեր մատակարարելու որոշումից հետո ստեղծված իրավիճակը։ Այս մասին նա հայտարարել էր Բունդեսթագում իր ելույթի ժամանակ։
Ուկրաինայի հակամարտության սկիզբը շրջադարձային էր աշխարհում, ուստի Գերմանիան աջակցում է Կիևին, ասել էր Գերմանիայի կանցլերը։
Նա նաեւ հավելել էր, որ տանկերի մատակարարումն Ուկրաինա տեղի կունենա գործընկերների հետ սերտ համագործակցության հիման վրա։