Ереван, 26.Май.2026,
00
:
00
ВАЖНО


GFN.AM-ը սկսում է Հայաստանում NVIDIA GeForce NOW ամպային խաղերի ծառայության բետա փորձարկման համար գրանցումները

ОБЩЕСТВО

2023 թ. հունվարի 26-ից սկսած` հնարավոր կլինի գրանցվել GFN.AM-ում, ինչը հետագայում բաժանորդներին հասանելիություն կապահովի GeForce NOW-ի ծառայության բետա տարբերակից օգտվելու։

GFN.AM-ը թույլ է տալիս Հայաստանի գեյմերներին, պահպանելով վերջին սերնդի NVIDIA GeForce գրաֆիկայի առավելությունները, օգտվել գրաֆիկական ամենապահանջկոտ խաղերից գրեթե ցանկացած սարքից՝ ներառյալ ցածր հզորության համակարգիչներից, սմարթֆոններից և պլանշետներից` iOS կամ Android համակարգերի միջոցով, ինչպես նաև այն հեռուստացույցներից, որոնք ունեն նման հնարավորություն։ GFN.AM-ը համատեղելի է թվային խաղերի խոշորագույն խանութների հետ և խաղեր է հեռարձակում անմիջապես գեյմերների գրադարաններից Steam-ում, Epic Games Store-ում, Ubisoft Connect-ում և այլն: GFN.AM-ի կատալոգն արդեն ունի ավելի քան 1500 խաղ, որոնք կարելի է հեռարձակել ամպից, ընդ որում՝ այդ խաղերից 100-ն անվճար է: Նոր խաղերը ավելացվում են շաբաթական պարբերականությամբ: Այսօրվանից խաղացողները կարող են ստեղծել հաշիվ GFN.AM-ում, որը թույլ կտա մուտք գործել ծառայության փակ բետա տարբերակ։ Օգտատերերը կկարողանան ընտրել բաժանորդագրության հարմար տարբերակ: Բազային բաժանորդագրությունը տրամադրվում է անվճար։ Պրեմիում կամ Ultimate բաժանորդագրության արժեքը և առավելությունները կարելի է գտնել կայքում։

Բազային բաժանորդագրություն – անվճար է և թույլ է տալիս խաղացողներին ծանոթանալ խաղային ծառայությանը՝ առաջարկելով մինչև 30 րոպե տևողությամբ խաղային սեսիաներ:

Պրեմիում բաժանորդագրություն - ապահովում է ամպային խաղերի ծառայության ավելի շատ առավելություններ.

- Խաղը սկսելիս առաջնահերթ մուտք դեպի սերվերներ;

- Խաղային սեսիաներ՝ մինչև 6 ժամ;

- NVIDIA RTX տեխնոլոգիաների հասանելիություն:

Ultimate բաժանորդագրություն - խաղացողներին տալիս է «Premium» -ի բոլոր հնարավորությունները և այլ առավելություններ.

- Բացառիկ մուտք դեպի GeForce RTX 3080 սերվերներ ներկայում և GeForce RTX 4080 սերվերներ՝ ապագայում;

- Պատկերի 4K կետայնություն, կադրերի հաճախականությունը՝ մինչև 120 կադր/վ:

GFN.AM-ը Հայաստանի տարածքում տեղադրել է սերվերներ, ինչը թույլ է տալիս տարածաշրջանի մասնակիցներին ստանալ հնարավոր նվազագույն հապաղում։ Մասնակիցները կկարողանան խաղալ իրենց սմարթֆոններից, պլանշետներից, հեռուստացույցներից և այլ սարքերից 60 կադր/վրկ-ի դեպքում և 720p-ի համար ինտերնետի նվազագույն 15 Մբիթ/վրկ արագությամբ և 60 կադր/վրկ-ի և 1080p-ի համար՝ 25 Մբիթ/վրկ ինտերնետի արագությամբ։

Հայաստանը զարգանում է արագ տեմպերով, և քանի որ աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ընկերություններից մի քանիսը ավելի շատ ներդրումներ են կատարում, երկրում աճում է տվյալների մշակման կենտրոնների և պրովայդերների քանակը, որոնք առաջարկում են կապի ավելի լայն հնարավորություններ, ինչն էլ լիովին համապատասխանում է GFN.AM-ի GeForce NOW ծառայությանը: GFN.AM-ում խաղացողների թվի մեծացմանը զուգահեռ կդիտվի ինտերնետի որակի բարելավում բոլոր ծառայությունների համար, քանի որ GeForce NOW-ը գործում է որպես կատալիզատոր երկրի ներսում ինչպես տվյալների կենտրոնների, այնպես էլ կապի գծերի զարգացման համար:

GFN.AM-ը մատուցում է ծառայություններ, որոնք պահանջված են ոչ միայն այսօր, այլ նաև ապագայում։ GFN.AM սերվերների բարձր վերարտադրողականությունը, Ultimate բաժանորդագրության դեպքում RTX 3080-ի աջակցությունը և ապագայում RTX 4080-ի հայտնվելը փորձառությունն ավելի մոտեցնում են ավանդական սեղանի համակարգչին, այնպես որ խաղացողները կարող են կենտրոնանալ իրենց սիրելի խաղերի վրա՝ առանց սարքի տեխնիկական պարամետրերին ուշադրություն դարձնելու:

Գրանցվելուց հետո օգտատերերին հասանելի կլինի փակ բետա թեստը, որի ընթացքում ծառայությունը կգործի ամբողջությամբ՝ առանց որևէ սահմանափակման՝ բաժանորդագրության յուրաքանչյուր մակարդակի խաղերի կամ արտադրողականությանը համապատասխան: Բետա թեստավորումից հետո ծառայության մեկնարկի մասին տեղեկությունների համար հետևեք GFN.AM կայքին:

«Հայաստանում մեր գործընկերն է IDBank-ը: Այս ընկերության աջակցությունը հնարավորություն է տվել ներդնել GeForce NOW Powered by GFN.AM-ը գերազանց մակարդակով և ամենաբարձր որակով»,- ասաց GFN.AM-ի գործադիր տնօրեն Կարեն Մարգարյանը:

«Մենք վստահ ենք, որ հայկական շուկայում այնպիսի խաղացողի հայտնվելը, ինչպիսին NVIDIA GeForce NOW հարթակի հիման վրա գործող GFN-ն է, շատ կարևոր իրադարձություն է, որը կբերի ողջ ոլորտի զարգացմանը: Մենք մեծ ուրախությամբ ընդունեցինք GFN-ի վճարային գործընկերը դառնալու առաջարկը, ինչը թույլ կտա օգտատերերին արագ և հարմարավետ կերպով կատարել անհպում վճարումներ ծառայությունների այս կամ այն փաթեթի համար ինչպես քարտերի, այնպես էլ Idram&IDBank հավելվածի միջոցով QR կոդով: Մենք նաև վստահ ենք, որ մեր օգտատերերին դուր կգան GFN.am-ի ծառայությունները և հուսով ենք երկարաժամկետ և խոստումնալից համագործակցություն հաստատել»,- ասաց IDBank-ի կորպորատիվ բիզնեսի տնօրեն Տիգրան Մխիթարյանը։

GeForce NOW by GFN.AM-ի օգտատերերը կարող են սկսել խաղալ բազային բաժանորդագրությամբ, ապա ընտրել այն տարբերակը, որը լավագույնս համապատասխանում է իրենց նախընտրած խաղաոճին: Այն մասնակիցները, որոնք կընտրեն Ultimate բաժանորդագրությունը, կկարողանան խաղալ իրենց նախընտրած PC խաղերը ամենաբարձր մակարդակի գրաֆիկայով, մշակված տեքստուրայով և խաղերի համար կինեմատոգրաֆիկ գեյմփլեյով, որն ապահովվում է RTX-ով: Միաժամանակ սարքին ներկայացվող պահանջները նվազագույն են, կարիք չկա գնել հզոր համակարգիչ, ինչը խաղերը հասանելի է դարձնում ամենալայն լսարանի համար։

GeForce NOW ամպային խաղերը կհետաքրքրեն նաև նրանց, ովքեր ցանկանում են փորձել նոր խաղեր, որոնք ավելացվում են շաբաթական պարբերականությամբ և կարող են գործարկվել ամպից գրեթե ակնթարթորեն՝ առանց ներբեռնումների կամ թարմացումների սպասելու: Առաջին քայլը դեպի ամպային խաղերի աշխարհ սկսվում է GFN.AM-ում գրանցմամբ:

GFN.AM-ը խաղային ծառայություն է, որը գործում է Հայաստանում և ԱՊՀ երկրներում (Հայաստան, Վրաստան, Ղազախստան, Մոլդովա, Ուզբեկստան, Ուկրաինա) NVIDIA-ի GeForce տեխնոլոգիաներով: Ծառայությունը թույլ է տալիս օգտատերերին գործարկել AAA խաղեր Windows, macOS, Android կամ iOS-ով աշխատող գրեթե ցանկացած սարքի վրա: GFN.AM-ը համատեղելի է խոշորագույն խաղային հարթակների հետ՝ առաջարկելով խաղեր անմիջապես գրադարանից Steam-ում, Epic Games Store-ում և Ubisoft Connect-ում:

Press contacts:
email: [email protected]
Facebook
Instagram
Twitter

Газ, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежом«Переводим вас на 5G, наберите команду»: IDBank предупреждает о мошенничестве под видом «обновления связи»Ucom и staff.am организовали Executive Offsite Vol.1, объединив ведущих бизнес-лидеров Армении Арман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»Как учесть голос диаспоры на выборах? Америабанк и АБР заключили договор на сумму 100 миллионов долларов США для расширения финансирования микро-, малых и средних предприятий и «зеленых» инвестиций в Армении ISNA: Иран не давал обещаний по атому, это предмет отдельных переговоров с СШАВеликобритания, Франция, Испания и Италия отвергли план генсека НАТО по увеличению военной помощи УкраинеМарко Рубио 26 мая прибудет в АрмениюСегодня день рождения Рубена Варданяна: что он сделал для Армении?Отказ от традиционных ценностей ведёт не к свободе, а к хаосу Армения может стать ключевым транзитным узлом между Россией, Ираном и Азией Не по закону, а по указанию одного человека: «Паст»Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»Выиграй путешествие в Париж с картой Юнибанка Love Is… Учись играя: серия игр по финансовой грамотности совместно с Idram, IDBank и «Новости-Армения»Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиUcom и Инновационный центр Microsoft запускают совместную образовательную программу по кибербезопасностиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынокВо Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрдЭксперты предупреждают: разрыв с ЕАЭС может привести Армению к кризису Юниспорт – обладатель Кубка Армении по футзалуВкус отвержения: «Паст»Лето начинается с холодного кофе, особенно если он приносит бонусы: Idram&IDBank Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»ВТБ (Армения) улучшает условия по кредитам под залог недвижимости Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»Экономический рост Армении во многом обусловлен членством в ЕАЭС: РПА за развитие союзнических отношений с РФ как в рамках ЕАЭС,так и в двустороннем формате.Эдуард ШармазановДоказательств нет: шестерых россиян держат за решеткой в Армении по абсурдному обвинению в шпионаже Трамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейБудущее Армении начинается с твоего участия в выборах Генрих Мхитарян намерен продолжить карьеру