Արաս Օզբիլիսն առաջարկներ ունի ԱՄՆ-ից ու Հոլանդիայից
СПОРТՄոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսի ծառայություններով հետաքրքրված են ամերիկյան եւ հոլանդական ակումբներ, գրում է «ТАСС»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
«Այս պահին «Սպարտակն» առաջարկներ ունի ԱՄՆ-ից եւ Հոլանդիայից: Ակումբը պատրաստ է Օզբիլիսին բաց թողնել 3 միլիոն դոլարից ոչ պակաս գումարի դիմաց»,- «ТАСС»-ին հայտնել է «Սպարտակին» մոտ կանգնած աղբյուրը:
Արաս Օզբիլիսը 2013-ին Կրասնոդարի «Կուբանից» է տեղափոխվել «Սպարտակ», որի կազմում անցկացրել է 35 խաղ՝ խփելով 3 գոլ: Ավելի վաղ ռուսական մամուլում լուրեր են շրջանառվում, որ «Սպարտակը» մտադիր է այս ձմռանը տրանսֆերի հանել հիմնական կազմի մի քանի ֆուտբոլիստների, այդ թվում՝ Արաս Օզբիլիսին եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանին:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты



