Բանակ պետք է դառնանք բոլորս, իմանանք ինչպես պաշտապնել մեզ և ամուր պահենք զինվորի թիկունքը. «Ապրելու երկիր»
БЛОГ«Ապրելու երկիր» կուսակցությունը ուղերձ է հրապարակել Բանակի օրվա առթիվ.
Հայոց Բանակը կազմավորվեց մեր հայրենիքի համար բարդ ու ճակատագրական փուլում։ Բանակի ստեղծմամբ սկսվեց անկախ պետականության հաստատման գործընթացը:
Մեր բանակն ու զինվորն ապացուցեցին, որ անկախությունն ու սեփական հողում ապրելու իրավունքը ձեռք են բերվում արժանապատիվ պայքարի միջոցով։
Անվիճելի փաստ է, որ այսօր ևս մրցունակ զինված ուժերն են Հայաստանի Հանրապետության շուրջ խաղաղության հաստատման ու երկրի զարգացման կարևորագույն գործոնը։
Հայոց Բանակի անցած փառավոր ճանապարհը շարունակելու, մարտունակությունը բազմապատկելու և բանակը ոտքի կանգնեցնելու համար պետք է աշխատել ամեն օր, մեր բոլոր ռեսուրսները պետք է ուղղվեն բանակի վերականգմանը, կայունացմանն ու արդիականացմանը։
Սա բարդ, երկարատև բայց միանշանակ հնարավոր նպատակ է, որին հասնելու համար պետք է գործել հստակ ռազմավարությամբ։ Ժամանակակից պրոֆեսիոնալ բանակ՝ հիմնված մեր սեփական ռազմարդյունաբերական համալիրի վրա՝ հզոր տնտեսությամբ և ռազմական գործին տիրապետող մարդկանց աջակցությամբ. ահա մարտունակ և ուժեղ բանակի գրավականը։
Բանակ պետք է դառնանք բոլորս, բոլորս տիրապետենք նվազագույն գիտելիքներին, իմանանք ինչպես պաշտապնել մեզ, մեր հարազատներին և ամուր պահենք զինվորի թիկունքը։ Բանակի հզորացումը պետք է լինի առաջնային օրակարգ, յուրաքանչյուր քաղաքացի, յուրաքանչյուր հայ և հայրենանվեր մարդ պետք է ապրի և գործի այն գիտակցումով, որ դա հնարավոր է միասնական ուժերով։
Հավերժ փառք մեր զինվորին, մեր բանակին։
Տոնդ շնորհավո՛ր, հայ զինվոր։
Տոնդ շնորհավո՛ր, հայոց բանակ։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



