Իրաքն իր օգնությունն է առաջարկել Իրանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ հակամարտության լուծման գործում
МЕЖДУНАРОДНОЕԻրաքը միջնորդ կլինի` փորձելով հանգուցալուծել Իրանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ դիվանագիտական հակամարտությունը: Այդ մասին հայտնել է Իրաքի արտգործնախարար Իբրահիմ ալ-Ջաֆարին` ելույթ ունենալով Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆի հետ համատեղ մամուլի ասուլիսին:
Նա նաեւ նշել է, որ Սաուդյան Արաբիան սրում է տարածաշրջանում լարվածությունը, իսկ Թեհրանը փորձում է վնասազերծել նրան: «Լարվածության ստեղծումը ոչ թե ուժի, այլ թուլության նշան է», — ասել է նախարարը, տեղեկացնում է РБК-ն` վկայակոչելով Reuters-ին:
Ավելի վաղ Ռուսաստանն իրեն էր ներկայացրել Իրանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ հակամարտության կարգավորման միջնորդի դերում:
Արաբական երկրների միջեւ հակամարտությունը բորբոքվել էր այն բանից հետո, երբ հունվարի սկզբին Սաուդյան Արաբիայում մահապատժի էր ենթարկվել շիա շեյխը: Դրանից հետո երկրները խզել էին իրենց հարաբերությունները:



