Զիդանի համեստ աշխատավարձը «Ռեալում»
СПОРТՄադրիդի «Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Արքայական ակումբում կստանա տարեկան 2.5 միլիոն եվրո աշխատավարձ, հաղորդում է Mundo Deportivo-ն:
Ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստի աշխատավարձն ամենացածրներից է թիմում: Նրանից քիչ վարձատրվում են միայն՝ Կիկո Կասիլյան, Լուկաս Վասկեսը, Նաչոն, Խեսեն ու Դենիս Չերիշեւը:
Հիշեցնենք, որ «Ռեալի» գլխավոր մարզիչի պաշտոնում 43-ամյա Զիդանը փոխարինել էր Ռաֆայել Բենիտեսին, որն այս մրցաշրջանից առաջ էր գլխավորել մադրիդյան ակումբը: Բենիտեսը «Ռեալում» աշխատեց 7 ամիս եւ անցկացրեց 25 խաղ (17 հաղթանակ, 5 ոչ ոքի, 3 պարտություն):
Մադրիդցիների հետ Զիդանի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2018 թվականը: Իսպանիայի առաջնության 18-րդ տուրից հետո «Ռեալը» 37 միավորով երրորդ տեղում է: Ֆրանսիացին «Ռեալի» գլխավոր մարզիչի պաշտոնում նորամուտը կնշի հունվարի 9-ին կայանալիք «Դեպորտիվոյի» դեմ տնային խաղում: Մինչեւ այս նա գլխավորում էր «Ռեալի» երիտասարդական թիմը: