Ջասթին Բիբեր. «Քորթնի Քարդաշյանն ինձ օգտագործել է իր սկանդալում»
ЛАЙФԱնցյալ տարվա վերջին Քորթնի Քարդաշյանին բազմիցս «բռնացրել էին» Ջասթին Բիբերի ընկերակցությամբ:

Ռեալիթի շոուների 36-ամյա աստղը նախ «թակարդն էր ընկել» Լոս Անջելեսի ռեստորանում` Բիբերի հետ, հետո Քորթնիին գիշերային ակումբում էին տեսել 21-ամյա երգչի հետ, այնուհետեւ զույգը մինչեւ առավոտվա 4 –ը ժամանակ էր անցկացրել կանադացի երգչի հյուրանոցային համարում:

Հետագայում Ջասթինը որոշել էր ջղայնացնել Քորթնիի նախկին բոյֆրենդ Սքոթ Դիսսիկին եւ շատ սադրիչ լուսանկար էր հրապարակել:

Իսկ երեկ The Bert Show-ին տված հարցազրույցում կանադացին հայտնել է, որ Քորթնին հատուկ «սարքել էր» բոլոր իրավիճակները Սքոթին ջղայնացնելու համար:
«Ինձ օգտագործել են այդ սեքս-սկանդալում: Ի՞նչ կարող եմ ասել: Իմ եւ Քորթնիի միջեւ ոչինչ չի եղել, բայց նա սքանչելի կին է: Ես արդեն շատ տարիներ ընկերություն եմ անում Քարդաշյան ընտանիքի հետ», - նշել է Բիբերը:



