Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Այդ «շատ լավ ցուցանիշը» 2022-ին ուղիղ հարված է հասցրել մարդկանց կենսամակարդակին». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

ԿԲ խորհուրդը նախօրեին հայտարարեց, որ 12-ամսյա գնաճն աստիճանաբար կնվազի և 2023 թ. երկրորդ կեսից կկայունանա նպատակային 4 տոկոս ցուցանիշի շուրջ: 2022 թ. դեկտեմբերին, ըստ ԿԲ-ի, գնաճը շարունակել է նվազել՝ տարեվերջին կազմելով 8,3 տոկոս: Ներմուծվող ապրանքների գնանկում ԿԲ-ն ևս կանխատեսում է: Անդրադառնալով նշված ցուցանիշներին՝ «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը «Փաստի» հետ զրույցում նշել է առկա անորոշությունների մասին:

«Ընդհանուր առմամբ, 2022-ը գնաճի մասով որևէ կերպ չենք կարող որպես բարվոք տարի գնահատել: Հաշվի առնելով թե՛ ԿԲ-ի կողմից սահմանված չափորոշիչները, թե՛ գնաճի՝ անզեն աչքով բնակչության կենսամակարդակին հարվածելու հանգամանքը, 8,3 %-ով տարին փակելը որևէ կերպ չենք կարող բարվոք ցուցանիշ համարել: Կան պնդումներ, թե 2022-ին համաշխարհային գնաճը բավականին բարձր է եղել, անգամ կան գնահատականներ, որ Հայաստանն այս համատեքստում «ֆանտաստիկ» գնաճ է ապահովել, հանդիպեցի նաև պնդման, թե սա «շատ լավ արդյունք» է: Իրականում մեկնաբանության խնդիր է: Թեման զգայուն է, քանի որ սա պարզապես մակրոտնտեսական ցուցանիշ չէ: Այն վերաբերում է ՀՀ քաղաքացիներին և ուղիղ առնչություն ունի իրենց կենսամակարդակի հետ: Այս պարագայում ցանկացած նման հայտարարություն անելիս պետք է զգուշավոր լինել՝ հիմքում դնելով սեփական հանրության նկատմամբ հարգանքի էլեմենտը: Որովհետև, ըստ էության, այդ «շատ լավ ցուցանիշն» ամբողջ տարվա ընթացքում ուղիղ հարված է հասցրել մարդկանց կենսամակարդակին, ընտանեկան եկամուտներին»,-ընդգծեց փորձագետը:

Այս համատեքստում Ամիրխանյանը շեշտեց, որ 2022-ի ընթացքում սպառողական գների ինդեքսի ցուցանիշի բացվածքում հենց առաջին անհրաժեշտության ապրանքների դեպքում է երկնիշ գնաճ արձանագրվել: Ինչ վերաբերում է գնաճի միտումներին, նա հավելեց. «2022-ի, ընդհուպ մինչև ամփոփիչ՝ դեկտեմբերի տվյալները դեռևս չեն վկայում դրական միտումների մասին: ԿԲ-ի կանխատեսումային ու հաշվարկային քաղաքականությունն առհասարակ միտված է հիմնականում ապագային: Գուցե այս առումով հաշվի են առնվում արտաքին աշխարհից եկող ազդակները, և այդ տեսանկյունից նվազման գուցե որոշակի միտումներ ԿԲ-ն կանխատեսում է: Բայց այստեղ երկու հարցադրում է առաջանում. նախ՝ որքանո՞վ կգրանցվի այդ նվազումը, իսկ երկրորդ հարցը վերաբերում է վերահսկողական մեխանիզմների պատշաճ գործելուն: Ինչքան էլ գնաճային երևույթների դրսևորման օբյեկտիվ պատճառներ կան նույն արտաքին աշխարհից եկող ազդակների մասով, բայց խնդիրը նաև սուբյեկտիվ կողմ ունի: Խոսքը կառավարման մասին է, ավելի հստակ՝ ոլորտում վերահսկողական մեխանիզմների պատշաճ, արագ ու արդյունավետ գործելու մասին: Մենք մշտապես բախվել ենք խնդրի, երբ տնտեսվարողների համար անհարկի գնաճային դրսևորումներով գերշահույթներ հետապնդելու, այսպես ասած, լեգիտիմ միջավայր է ստեղծվել: Այս իմաստով վերահսկողական մեխանիզմներին ուշադրություն դարձնելը կարևոր է»:

Թեպետ սպառողական գների ինդեքսի ցուցանիշի բացվածքն առանձին ապրանքախմբերի մասով դեռ հրապարակված չէ, և այդ իմաստով դժվար է գնահատել գնաճային միջավայրը, այդուհանդերձ, Լ. Ամիրխանյանը շեշտեց, որ որոշ ապրանքների մասով էժանացման գործընթացները նկատելի են: «Մակերեսային ուսումնասիրության արդյունքում ինչ-որ ապրանքատեսակների մասով գնաճային ճնշումների որոշակի թուլացում կարող ենք արձանագրել, բայց իրավիճակի կանխատեսման համար անորոշությունները դեռ բավականին շատ են: Օրինակ՝ նույն համաշխարհային գնաճային ազդակների հետ կապված հստակ կանխատեսումներ անելը դժվար է՝ հաշվի առնելով ճգնաժամերը: Մենք տեսնում ենք, որ քաղաքական ճգնաժամերը, որոնք անդրադառնում են նաև համաշխարհային տնտեսության վրա, ոչ միայն պահպանվում են, այլև տարբեր տարածաշրջաններում ավելի են սրվում: Մենք այս առումով որոշակիություն չունենք»,-ասաց նա:

Այլ գործոնի մասին նշելով՝ փորձագետը շեշտեց, որ ԿԲ խորհուրդը վերաֆինանսավորման տոկոսադրույքը նույն մակարդակում թողեց. «Սա նշանակում է, որ առայժմ ԿԲ-ն շարունակում է վարել թանկ փողի քաղաքականությունը: Դրամը, որպես ֆինանսական պրոդուկտ, թանկ է և շարունակում է թանկ մնալ: Սա իր հերթին նաև գնաճի ապահովման որոշակի ֆոն է ստեղծում: Միևնույն ժամանակ, կա հակառակ գործոնը՝ դրամի արժևորման պարագայում առնվազն ներկրվող ապրանքների գների անկման ակնկալիքը: Մյուս կողմից, սակայն, այլ խնդիր կա՝ դրամի արժևորման պարագայում հարված՝ դեպի արտահանող ուղղություն: Այս իմաստով շատ ավելի մեծ ռիսկի ու վտանգի տակ են արտադրող/արտահանողները, որովհետև ներկրող/արտահանողներն աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնին հնարավորինս օգտվեցին իրավիճակից»:

Փորձագետը հիշեցրեց, որ նախորդ տարի սննդամթերքի արտադրության ծավալների նվազում արդեն իսկ արձանագրվել է. «Եվ եթե խնդիրը դիտարկենք գնաճային հնարավոր դրսևորումների համատեքստում, սպառողական գների կանխատեսման հարթության մեջ, ապա իրավիճակն իսկապես բավականին բարդ է, անորոշությունները շատ են: Այո, գուցե գնաճային միտումների նվազման ակնկալիքներ կան, բայց անորոշությունները պահպանվում են, մենք շարունակում ենք մնալ ոչ այնքան կանխատեսելի միջավայրում»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян