Այլ բան չկա ներկայացնելու, ստիպված զինվորական հանդերձանքի թեման են բարեփոխման անվան տակ հրում. Տիգրան Աբրահամյան
БЛОГԶինվորական համազգեստի որոշակի պարբերականությամբ փոփոխությունը Զինված ուժերի առօրյայի մասն է կազմում, բայց իշխանության փորձերն այն ներկայացնել որպես բարեփոխում ցույց է տալիս, որ այլ բան չկա ներկայացնելու և ստիպված զինվորական հանդերձանքի թեման են բարեփոխման անվան տակ հրում:
Իմաստ կա՞ համազգեստ փոխելու:
Այո´, եթե դա ենթադրում են գունային առումով հիմնական ծառայության վայրերի, այդ թվում` մարտական դիրքերում տեղանքի գույներին համահունչ դարձնելուն, որակի ու ծառայության համար առավել հարմարավետ վիճակ ապահովելու համար:
Արժե՞ այդ նպատակի համար լուրջ գումարներ հատկացնել: Այս պահին, բնականաբար, ոչ:
Պետք է նվազագույն հատկացումներով առավելագույն խնդիր լուծել:
Տարվա բոլոր եղանակներին զինծառայողները պետք է ունենան համապատասխան լուծումներով, ընթացիկ մարտական խնդիրների լուծման համար նախատեսված որակյալ հանդերձանք:
Իսկ եթե համազգեստի փոփոխության հրամայականը իշխանության համար զուտ դիզայնի փոփոխությունն է, ապա դա ոչ թե փոփոխություն է, այլ գումարի անիմաստ վատնում:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



