Սիրիայում 8-ամյա տղան երկրաշարժից հետո արգելափակվել է փլատակների տակ
МЕЖДУНАРОДНОЕՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Թուրքիայի Հաթայ քաղաքի Անթաքիա թաղամասում երկրաշարժի հետևանքով ավերված շենքում 7-8 տարեկան մի տղա բեկորների մեջ մինչև գոտկատեղը գրեթե մեկ օր փրկության է սպասել, հայտնում է թուրքական Hürriyet գործակալությունը։
Ականատեսների վկայությամբ՝ երեխայի սիրիացիներ ծնողները մնացել են փլատակների տակ թաղված։ Ինքը՝ տղան, չի կարողացել խոսել շոկի պատճառով։ Թաղամասի բնակիչները փորձել են ինքնուրույն դուրս հանել երեխային, քանի որ որոնողափրկարարական խմբերը դեպքի վայր չեն հասել։ Երեխային փաթաթել են վերմակով և փորձել են ջուր տալ: Չնայած հոգատար քաղաքացիների ջանքերին՝ տղային փրկել չի հաջողվել. նա մահացել է փետրվարի 7-ի առավոտյան։
Թուրքիայի Հաթայ քաղաքում մոտ 1200 շենք է ավերվել։ Ամենաշատը տուժել են քաղաքի կենտրոնական թաղամասերը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ փրկարարներին հաջողվել է բեկորների տակից դուրս բերել ավելի քան ութ հազար մարդու։