Կանխատեսվող նոր երկրաշարժը կարող է ավելի ավերիչ լինել և հարվածել Ստամբուլին. գիտնականներ
МЕЖДУНАРОДНОЕՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Փետրվարի 6-ին Թուրքիայի տարածքում Սիրիայի հետ սահմանի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել, որը վերջին տասնամյակների ընթացքում ամենահզորներից մեկն է: Վերջին տվյալներով՝ զոհվել է ավելի քան 11 հազար մարդ։ Սակայն գիտնականները կանխատեսում են, որ հաջորդ տարիներին երկիրը կարող է հարվածել մեկ այլ հզոր երկրաշարժի, և այս անգամ կարող է տուժել 15 միլիոն բնակչություն ունեցող Ստամբուլը, հայտնում է Meduza-ն։
Այն, որ երկրաշարժն անխուսափելի է, Օքան Թույսուզը, ով այն ժամանակ Ստամբուլի տեխնիկական համալսարանի երկրագիտական գիտությունների եվրասիական ինստիտուտի տնօրենն էր, դեռ 2006 թվին էր այս մասին ասել։
«Մենք գիտենք մեծությունը: Տեղը գիտենք։ Մենք պարզապես չգիտենք, թե կոնկրետ երբ դա տեղի կունենա: Սակայն 65 տոկոս հավանականություն կա, որ Ստամբուլը 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի կենթարկվի մինչև 2030 թվականը:
Ավելին՝ այստեղ