Ереван, 06.Декабрь.2025,
00
:
00
ВАЖНО


«Սիրում էր շփվել մարդկանց հետ, ճանաչել նրանց, աշխույժ էր, քաղցրալեզու». 18-ամյա Ռոբերտը զոհվել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին՝ Սյունիքում. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ռոբերտը պարտադիր ժամկետային զինծառայության էր զորակոչվել 2022 թ. հունիսի 27-ին: Ծառայում էր Կապանում: Վերջին շրջանում իմ նյութերում գերակշռում է զորակոչվել բառը, բայց մինչ օրս միայն երկու նյութի վերջաբանում եմ գրել՝ զինվորը զորացրվեց: Ռոբերտի մասին զրուցում ենք նրա մայրիկի՝ տիկին Մերիի հետ:

«Երբ դեռ փոքր տարիքում հարցնում էին՝ Ռո՛բ, ի՞նչ ես դառնալու, ասում էր՝ զինվոր: Ասում էինք՝ բոլոր տղաներն էլ զինվոր են դառնում, իսկ ի՞նչ երազանքներ ունես, պատասխանում էր՝ ուզում եմ դհոլահար դառնալ: Կ. Սարաջյանի անվան երաժշտական դպրոցից իրենց դպրոց մասնագետներ էին եկել, հարցրել, թե ինչ մասնագիտություններ կցանկանաք սովորել, Ռոբերտը միանգամից ասել էր՝ ուզում եմ դհոլ նվագել: Մեր հեռախոսահամարը տվել էր ուսուցչին, զանգահարեցին ու մեզ հրավիրեցին: Ինքը փոքր էր իր դհոլի համեմատ, բայց իրեն միանգամից ընդունեցին, քանի որ հրաշալի լսողություն ուներ: Սարաջյանի անվան երաժշտական դպրոցից հետո ուսանեց «Վահագն» դհոլահարների խմբում, ելույթներ է ունեցել նաև արտերկրում, արժանացել պատվոգրերի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Մերին:

Մայրիկը հավելում է՝ սիրում էր շփվել մարդկանց հետ, ճանաչել նրանց, աշխույժ էր, քաղցրալեզու. «Եթե ինչ-որ տեղ բարեկամ ունենար, հնարավոր չէ, որ չգնար ու չծանոթանար նրանց հետ: Մանկուց շատ հետաքրքրասեր էր»: Ռոբերտը մինչև 9-րդ դասարանը սովորել է Երևանի Ռ. Միրոյանի անվան N 77 միջնակարգ դպրոցում, հետո կրթությունը շարունակել Լ. Արիսյանի անվան N 127 ավագ դպրոցում: «Ուսմանը զուգահեռ ծրագրավորում էր սովորել, շատ լավ տիրապետում էր մասնագիտությանը, չկար մի բան, որ չիմանար: Անգամ դասղեկն էր զանգահարում՝ Ռո՛բ ջան, արի՛, համակարգչի հետ խնդիր կա, օգնի՛ր կարգավորենք: Հայոց պատմություն, հայ եկեղեցու պատմություն էր ուսումնասիրում»: Ռոբերտը սիրով է մեկնել ծառայության, բայց հիմա մի դիպված տիկին Մերիին հանգիստ չի տալիս:

«Զորակոչվեց բանակ, ծառայության ընթացքում պետք է արձակուրդ գար, մաթեմատիկայի քննություն հանձնելու: Դիմեցինք ՊՆ, դպրոցից թուղթ ուղարկեցինք, որ արձակուրդ տրամադրեն քննությունը հանձնելու համար: Արձակուրդի ժամանակ անընդհատ զրուցում էինք: Մի օր ասացի՝ Ռո՛բ ջան, չգիտեմ, թե այս ընթացքում քեզ դիրքեր կտանեն, թե ոչ՝ ինժեներական աշխատանքների կամ էլ կրակային վարժությունների նպատակով, բայց հանկարծ քո հետաքրքրասիրությանը տուրք տալով՝ չգնաս այս ու այն կողմ, տեսնես, թե որտեղ ինչ կա: Բնույթով հետաքրքրասեր էր, ուզում էր ամեն ինչ իմանալ: Հարցրեց՝ «մա՛մ, չիմանա՞մ՝ մեր շուրջբոլորն ինչ կա»: Ասացի՝ գոնե ցերեկով շրջիր, զգույշ եղիր, վախենում էի վտանգից՝ գերի ընկնելուց, շրջափակման մեջ հայտնվելուց: Ժպտաց՝ մա՛մ ջան, չմտածես, այդ հարցի լուծումն էլ կա: Երկու նռնակ ունեմ, մեկն ինձ համար է. եթե նման վտանգ զգամ, կսպասեմ, դրանք կգան, կհավաքվեն, ու նռնակը կպայթեցնեմ: Վրեժի ծարավ էր: Զոհված ընկերներ ուներ, գնում էր Եռաբլուր՝ չեմ կարողանում տղերքի նկարներին նայել, պարտք ունենք, պետք է իրենց վրեժը լուծենք»: Օգոստոսի 30-ին Ռոբերտի արձակուրդը վերջանում է:

«Սեպտեմբերի 1-ին իրեն բարձրացրեցին Ներքին Հանդի դպրոց՝ այն պաշտպանելու: Անմարդկային պայմաններ էին՝ քնապարկեր չունեին, տուկի խոտերով իր համար անկողին էր պատրաստել: Ո՛չ լույս ունեին, ո՛չ ջուր: Սեպտեմբերի 12-ի երեկոյան իննին զանգահարեց հայրիկին, ասաց, որ իրենց տանում են ինժեներական աշխատանքներ կատարելու, հայրիկն էլ բարկացավ, թե այդ ուշ ժամին ինչ ինժեներական աշխատանքներ: Ժամը 11-ին զանգահարեց՝ հասել ենք, վրանում ենք մնալու, թշնամին մեզանից մի քանի մետր այն կողմ է, պարզ երևում է: Իսկ հետո սկսվեցին ռազմական գործողությունները, անհանգիստ էինք, Ռոբը մեզ միայն ասել էր, որ հեռախոսը մի կողմ է թողել, որ անօդաչուն իրենց չֆիքսի: Շատ ուշադիր էր, պահպանում էր բոլոր կանոնները: Գիշերը ժամը չորսին զանգեց՝ պա՛պ, մեր մոտ ամեն ինչ նորմալ է, մեր հրետանին աշխատում է: Հարցրեցինք՝ ո՞նց, դու պատերազմի մե՞ջ ես: Մեզ խաբեց, թե՝ չէ, ուղղակի տեսնում ենք, թե ինչ է կատարվում, հենց հարմար եղավ, կզանգեմ: Բնական է՝ այդ գիշեր չենք քնել: Առավոտյան ամուսինս մեր փոքր աղջկան դպրոց տարավ, որոշել էր Կապան գնալ: Ռոբերտն առավոտյան 08:30-ի սահմաններում զանգում է՝ պա՛պ, շրջափակման մեջ ենք, հրամանատարական անձնակազմը մեզ թողել, գնացել է: Վեց հոգով են լինում, որոնցից չորսը՝ նորակոչիկներ: Դա իր վերջին զանգն էր: Իրենից որևէ տեղեկություն չունեինք: Իր զոհվելու մասին իմանում ենք տելեգրամյան ալիքներից: Թշնամին դրոշ էր տեղադրել, պատմում էին, որ մեր տղաներն իրենց մեծ վնաս են հասցրել, իսկ հետո հպարտանում, որ վրեժ են լուծել: Կադրերում նաև իմ որդու մարմինն է երևում»:

Տիկին Մերին հավելում է՝ երբ ամուսինն ասել էր, որ Ռոբերտը շրջափակման մեջ է, ինքն արձագանքել էր՝ հույսներդ կտրեք, Ռոբը էլ չկա, Ռոբը երբեք գերի չէր հանձնվի: «Հիշեցի մեր զրույցն իր արձակուրդի օրերին, հիշեցի, թե ինչպես էր վերաբերվում իր համազգեստին, հիշեցի իր խոսքերը, որ թուրքը մեր հողն է մտել, նահանջելու տեղ չունենք…»: Ռոբերտի ընտանիքը բազմաթիվ հարցեր ունի, հարուցված են քրեական գործեր: «Չեմ թողնելու, որ սա անպատասխան մնա: Չեմ մտածում, որ էլ ծառայող որդի չունեմ, ինչ ուզում է, թող լինի: Պայքարելու ենք մինչև վերջ, իմ երկու ամսվա զինծառայող տղան իրավունք չուներ գտնվել դիրքերում: Երդմնակալության արարողության օրն անձամբ եմ հրամանատարական անձնակազմին հարցրել՝ իմ որդին որքա՞ն ժամանակ հետո է բարձրանալու դիրքեր, պատասխանեցին՝ ձեր որդին վեց ամիս լինելու է գնդում, դեռ սովորելու շատ բան ունի: Այդ դեպքում ինչպե՞ս պատահեց, որ իմ երկու ամսվա ծառայող տղան հասավ առաջնագիծ»: Մայրիկը նեղսրտում է՝ մեկն իրենց դուռը չի բացել և ասել, թե ցավակցում է, խոսքը թե՛ ՊՆ-ի, թե՛ զինկոմիսարիատի մասին է:

«Էլ չեմ ասում, որ անգամ սգո օր չհայտարարվեց: Դեկտեմբերին Եռաբլուրում Ռոբերտիս քարն էինք տեղադրում, զանգեցին հայրիկին ու մի շքանշան բերեցին տոպրակի մեջ դրած: Ո՛չ թուղթ կար հետը, ո՛չ մի բան: Ռոբերտիս «Մարտական հերթապահության» շքանշան են տվել, բայց չէ՞ որ իմ երեխային տարել էին ինժեներական աշխատանքներ կատարելու»: Ռոբերտ Գևորգյանը զոհվել է սեպտեմբերի 13-ին՝ Ներքին Հանդի X դիրքում. «Ադրբեջանցիները դիերը տարել էին, վերադարձրեցին 7 օր հետո, սեպտեմբերի 21-ին հուղարկավորել ենք»: Մայրիկն ասում է՝ երբ Ռոբերտը պետք է զորակոչվեր բանակ, հոգու խորքում, ամենահեռավոր անկյունում մի անհասկանալի ցավ է զգացել: «Ամուսնուս ասացի, բարկացավ՝ նման մտքերը հանի մեջիցդ, ամեն ինչ լավ կլինի, բայց այդ ցավն ինձ հանգիստ չէր տալիս»: Ռոբերտն ավագ եղբայր ունի և կրտսեր քույրիկ: Հարցնում եմ՝ ինչը կամ ով է ուժ տալիս ապրելու համար:

«Աստծուց նեղացել էի, անգամ ինքնասպանության մասին էի մտածում, որ գնամ, հասնեմ որդուս: Ռոբերտի բանակ գնալուց Աստծուց խնդրել եմ՝ քո Հիսուսի նման իմ որդուն կպահես, կհասցնես ինձ, բայց իմ խոսքն Աստծուն չհասավ: Շատ էի լացում, երազներիս էլ չէի տեսնում Ռոբերտիս: Սուրբ Ծննդից հետո՝ մեռելոցին, քահանա հրավիրեցինք Եռաբլուր, հոգեհանգստյան կարգ կատարեց, ամուսինս էլ քահանային պատմեց իմ մտքերի մասին: Նա էլ արձագանքեց՝ ձեր որդին հիմա Աստծո մոտ է, եթե ինքնասպանություն գործեք, իր մոտ չեք գնա: Այդ խոսքերն ինձ սթափեցրին»: Հունիսի մեկին՝ Ռոբերտի ծննդյան օրը, Քանաքեռում՝ իր տան բակում, նրա անվան պուրակի բացումը կլինի, որն ամեն անգամ կհիշեցնի հավերժ 18-ամյա Ռոբերտ Գևորգյանի մասին, ով չնահանջեց, պայքարեց ու նահատակվեց հանուն հայրենիքի:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Крайне опасные месседжи с Запада: «Паст»Грузия будет требовать медицинскую страховку для въезда в страну с 1 январяДело об избиении несовершеннолетнего в селе Зоракан передано в судНад базой атомных подлодок во Франции зафиксировали неопознанные дроныВ Академии наук Армении прошла выставка и презентация ведущих российских вузов Президент Индии угостила Путина вегетарианским ужиномБессрочные облигации Юнибанка выкуплены почти за суткиПрезидиум Форума армянских союзов Европы организовал создание инициативной группы по защите Армянской Апостольской Церкви и христианства в Армении Мы тут не причем: «Гражданский договор» прокомментировал уголовное преследование Аршака ХачатрянаПредстоятель епархии: Воскресную литургию в церкви «Сурб Йот Верк» в Гюмри совершат не служители епархииВ Москве прошел интеллектуальный конкурс для студентов Института востоковедения Азербайджанцы повредили монастырь «Сурб Аменапркич» XVII века в АрцахеТрамп выразил надежду, что сможет положить конец украинскому конфликтуДобыча полезных ископаемых — занятие не для глупых. «Паст».Team Holding объявляет о начале размещения облигаций. Андеррайтером выступает Freedom Broker ArmeniaПочему бывший министр обороны «заговорил сейчас»? «Паст».«Почему стрелы были направлены именно в адрес “того, кто разнимает драку”. «Паст»«Это издевательство над государственностью». «Паст»Юнибанк первым в Армении выпустил бессрочные облигации Спорное положение закона – политическая дубинка. «Паст»Пашинян против Церкви: вместо борьбы с кризисом — борьба с Католикосом: «Паст»Пашинян: Вопрос Нагорного Карабаха был решен в 1996 г, просто никто нам об этом не говорилBloomberg: ЕС поставляет в Нигерию запрещенные пестициды, вызывающие ракПашинян: В документах по Карабаху есть детали, которые способны вызывать международные проблемыСША приостановили прием иммиграционных заявлений из 19 стран после стрельбы у Белого домаРютте: Австралия и Новая Зеландия подключились к закупкам оружия для УкраиныПроект «Россия с вами»: специальная партия гуманитарной помощи для переселенцев из Нагорного Карабаха доставлена в Эчмиадзин Team Holding объявляет о начале размещения облигаций. Андеррайтером выступает Freedom Broker Armenia Минфин Армении: Расходы на нужды ряда министерств было решено увеличитьТатоян: Пять уроков, которые следует извлечь из публикации документов, связанных с Арцахским конфликтомБезопасная авантюра без «парашюта». «Паст»Оформите зарплатную карту в Юнибанке — получите шанс выиграть 1 000 000 драмовEuromoney признал Америабанк лучшим банком Армении в сфере недвижимости второй год подряд Отныне не «спонтанно», а организованно. «Паст».Откуда они взяли «голубиную» технологию? «Паст».Министр обороны РА принял участие в открытии выставки «EDEX 2025» в ЕгиптеАджапахян и Галстанян выступили с заявлением: Предлагаем прекратить полномочия непокорных предстоятелейРейтинговое агентство S&P Global Ratings присвоило ЗАО «АйДи Банк» долгосрочный рейтинг «BB-» и краткосрочный рейтинг «B» со «стабильным» прогнозомЦена серебра обновила рекорд - $57,86 за унциюВ Ереване обрушилась часть здания бывшего фортепианного завода: есть пострадавшийЗаседание Антикоррупционного суда по делу о признанной антиконституционной статье продолжится 17 декабряЭдмон Марукян обратился к Католикосу всех армян: Прошу лишить сана Навасарда Кчояна«Альтернативные проекты»: Очень часто сложные вопросы имеют простые решенияАвтодороги на территории Армении в основном открыты для проезда транспортаWSJ: на переговорах во Флориде обсуждается «обмен территориями» и выборы в УкраинеSIPRI сообщил о рекордных доходах крупнейших производителей оружия в 2024 годуВолонтёры «Евразия-Армения» провели субботник в парке имени Комитаса Вековая дружба армянского и русского народов: круглый стол с участием экспертов Итальянский пианист Антонио ди Кристофано выступит с сольным концертом в Ереване и проведет мастер-классы для армянских пианистов Почему Арман Татоян не участвовал в слушаниях по делу политзаключённых? «Паст»