Ереван, 25.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ինչի՞ մասին են խոսում «չոր» թվերը. «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Կախված իրավիճակի զարգացումից՝ Հայաստանում անընդհատ փոխվում է վերաբերմունքը արտաքին խաղացողների ու գործընկերների նկատմամբ։ Եվ հանրային ընկալումներում մեծ տեղաշարժեր են նկատվում հատկապես Արցախյան պատերազմի արդյունքում ստեղծված նոր իրավիճակի պայմաններում։ Օրինակ՝ երբ Թուրքիան ու Իսրայելը պատերազմի ժամանակ զենք էին մատակարարում Ադրբեջանին, իսկ Պակիստանը հանդես էր գալիս Բաքվին քաջալերող հայտարարություններով, ապա այդ երկրների նկատմամբ ոչ դրական վերաբերմունքը, բնականաբար, խորանում էր պայմանավորված նաև այս հանգամանքներով։

Այն, որ Թուրքիայի նկատմամբ հայ հանրության շրջանում խիստ բացասական ընկալումներ միշտ են եղել, բնական է և նորություն չէ: Սակայն, որ բացասական վերաբերմունքն ավելի է մեծացել, ցույց տվեցին հենց թեկուզ այդ երկրում գրանցված աղետալի երկրաշարժից հետո ՀՀ իշխանությունների կողմից օգնության պատրաստակամության և փրկարարներ ուղարկելու որոշման վերաբերյալ հանրային սուր արձագանքները։ Միևնույն ժամանակ, փոխվել է ու փոխվում է նաև գործընկեր պետությունների կամ դաշնակիցների նկատմամբ վերաբերմունքը։

Իսկ այս իրողություններն արտացոլվում են նաև 2023 թվականի հունվարին «Գելափի» անցկացրած հարցումներում։ Օրինակ՝ Արցախի շրջափակման վերաբերյալ հարցվածների 41,6 %-ը դրական է գնահատել Ֆրանսիայի արձագանքը, 25,4 %-ը՝ Իրանի արձագանքը, 15,5 %-ը՝ ԱՄՆ-ի արձագանքը, 12,7 %-ը՝ ԵՄ-ի արձագանքը, իսկ ՌԴ-ի արձագանքը՝ միայն 8,5 %-ը։ Ուշագրավ է նաև, որ նույն հարցի շրջանակներում հարցվածների մեծամասնությունը՝ 51,2 %-ը, բացասական է գնահատել Ռուսաստանի արձագանքը, իսկ 61,5 %-ը՝ ՀԱՊԿ-ի արձագանքը։ Ու այսպիսի վերաբերմունքը դրսևորվում է այն պայմաններում, երբ հարցվածների 49,4 %-ը գտնում է, որ Ռուսաստանը պետք է ջանքեր գործադրի Արցախի ապաշրջափակման ուղղությամբ։ Այսինքն, Ռուսաստանից մեծ ակնկալիքներ կան, որոնք չեն իրականացել։ Թերևս դրա ցուցիչն է նաև ռուս խաղաղապահների նկատմամբ վերաբերմունքը։ Ճիշտ է՝ խաղաղապահների գործունեության հետ կապված ընդհանուր առմամբ դրական տրամադրվածություն կա, բայց 2020 թվականի նոյեմբերի համեմատությամբ 2023 թվականի հունվարին մի քանի անգամ աճ է արձանագրել բացասական վերաբերմունքը խաղաղապահների նկատմամբ։

Օրինակ՝ եթե 2020 թվականի նոյեմբերին խաղաղապահների տեղակայումն Արցախում ավելի շուտ բացասական է գնահատել հարցվածների 4,6 %-ը, իսկ ընդհանրապես բացասական՝ 5,8 %-ը, ապա 2023 թվականի հունվարին այդ ցուցանիշները փոխվել են 18,3 %-ի և 29,6 %-ի։ Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի ինտեգրման վեկտորի ուղղվածության վերաբերյալ հանրային ընկալումներին, ապա հարցումները ցույց են տալիս, որ 2020 թվականի հունիսի համեմատ 2023 թվականին նվազել են Ռուսաստանի և ԵՄ-ի կողմնակիցները, փոխարենը կտրուկ աճել է Ֆրանսիայի ու Իրանի կողմնակիցների քանակը։ Այսպիսի իրավիճակն արտացոլվում է նաև այն հարցի շրջանակներում, թե Հայաստանի համար որ երկրներից կարելի է ռազմաքաղաքական օգնություն ակնկալել։ Եթե 2021 թվականի մայիսին ոչ ոք չէր մտածում Իրանից օգնություն ակնկալել, ապա 2022 թվականի նոյեմբերին հարցվածների 25,5 %-ը, իսկ 2023 թվականի հարցվածների 40,1 տոկոսը իրենց հույսերը կապում են Իրանի հետ։

Միևնույն ժամանակ, եթե 2021 թվականի մայիսի դրությամբ հարցվածների 38,3 %-ը ռազմաքաղաքական օգնություն ստանալու համար հույսեր էր կապում ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ, ապա այդ ցուցանիշը այսօր աստիճանաբար իջել է՝ այս տարվա հունվարի դրությամբ կազմելով մինչև 30 %։ Ինչպես նկատեցիք, հատկապես վերջին շրջանում հայ հանրության՝ Իրանի նկատմամբ դրական վերաբերմունքը կտրուկ աճ է արձանագրել, որը նախկինում այդքան էլ արտահայտիչ չի եղել։ Իսկ ինչո՞վ է պայմանավորված այս փոփոխությունը։ Թերևս դա կապված է այն իրողության հետ, որ Իրանը կոնկրետ և հասցեական դիրքորոշում է հայտնում Հայաստանի անվտանգության հետ կապված իր կարմիր գծերի հարցում։ Իրանը հայտարարում է, որ թույլ չի տա ՀՀԻրան սահմանների կտրումը և «Զանգեզուրի միջանցքի» բացումը։ Ավելին, Թեհրանից նաև գործնական քայլեր են ձեռնարկվում այս ուղղությամբ։ Օրինակ՝ Իրանը զորավարժություններ է անցկացնում Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով՝ դրանով որոշակի ուղերձներ հղելով, իսկ անցած տարվա աշնանն էլ Կապանում բացվեց Իրանի գլխավոր հյուպատոսությունը։

Իրանն անգամ չի բացառում տեղական արտադրության անօդաչուների վաճառքը Հայաստանին։ Իսկ ինչ վերաբերում է ռազմավարական դաշնակից Ռուսաստանի նկատմամբ հայ հասարակության վերաբերմունքին, ապա, ճիշտ է, ՀՀ իշխանություններն իրենց հայտարարություններով և գործողություններով ժամանակ առ ժամանակ բորբոքում են հակառուսական տրամադրությունները, բայց, միևնույն ժամանակ, մեծ դերակատարություն ունի նաև Ռուսաստանի կողմից Հայաստանի անվտանգության հետ կապված հստակ դիրքորոշման բացակայությունը։ Օրինակ՝ Ռուսաստանից Ադրբեջանին դատապարտող հայտարարություններ չեն հնչում, կամ չկա հստակ դիրքորոշում «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված, կոնկրետ քայլեր չեն արվում Լաչինի միջանցքի առումով և այլն։ Եվ այս ամենի արդյունքում բնական է հակառուսական տրամադրությունների հետագա ընդլայնումը։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира