Թուրքիայում երկրաշարժի զոհ են դարձել սիրիահայ ընտանիքի 3 անդամներ
МЕЖДУНАРОДНОЕՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Թուրքիայի հարավում փետրվարի 6-ին տեղի ունեցած ուժեղ երկրաշարժերի հետևանքով Ալեքսանդրեթում զոհվել են Սիրիահայ Մեսրոպյան ընտանիքի երեք անդամները, այս մասին տեղեկացնում է սիրիահայերի «Գանձասար» պարբերականը։
«Երէկ երեկոյեան, Հալէպի Հայ Մարմնամարզական Միութեան (ՀՄՄ-ի) Վարչութիւնը խոր կսկիծով գուժեց մահը Երկուշաբթի, 6 Փետրուար 2023-ին աղէտեալ երկրաշարժին հետեւանքով Աղեքսանտրէթի (Իսկէնտէրունի-Թուրքիա) մէջ զոհուած Մեսրոպեան ընտանիքի անդամներուն՝ Հալէպի ՀՄՄ-ի նախկին Տիկնանց Վարչութեան ատենապետուհի Դշխուն Մեսրոպեանի եւ իր երկու զաւակներուն՝ Արմիկ եւ Մեսրոպ Մեսրոպեաններուն, որոնք եղած են ՀՄՄ-ի սկաուտներ, իսկ Արմիկը նաեւ Նոր Սերունդ Մշակութային Միութեան պարախումբի անդամ»,- գրել է «Գանձասար»-ը «Ֆեյսբուք»-ի իր էջում։