Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Իշխանությունները երկրի կազմաքանդման քաղաքականություն են վարում». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Մեր երկրում այսօր քաոսային կառավարման մեխանիզմն է գործում: Այս կարծիքին է հանրային կառավարման փորձագետ Սիրանուշ Սերոբյանը, որի համոզմամբ՝ կառավարման համակարգը չի կարող միայն իրավական նորմերի, Սահմանադրության հիման վրա գործել:

«Պետք է օղակ, որը կձևավորի կառավարման հստակ սկզբունքներ և կիրագործի դրանք: Պետք է ընդունվեն այնպիսի օրենքներ, որոնցով կկարողանանք դիմակայել միջազգային մարտահրավերներին: Մինչդեռ մեզ մոտ օրենսդրական փոփոխությունները բխում են միայն ներկա իշխանությունների շահերից: Եվ եթե կառավարման այս համակարգը չի կարողանում ապահովել մեր երկրի ներքին քաղաքականությունը, ապա արտաքին քաղաքականության դաշտում ունենալու ենք այն, ինչն արդեն ունենք»,-«Փաստի» հետ զրույցում նշեց փորձագետը՝ ընդգծելով, որ հենց այդ քաղաքականության հետևանքն է նաև այն, որ ունենք շրջափակված Արցախ:

«ՀՀ իշխանությունը որևէ կերպ չի աջակցում Արցախի շուրջ գործընթացի ակտիվացմանը կամ հանգուցալուծմանը: Արցախը շրջափակման մեջ է, կենսական ճանապարհը փակ է: Այս ամենը պայթյունավտանգ իրավիճակի կարող է հանգեցնել: Այս շրջափակումը ոչ միայն քաղաքական, այլև առողջապահական, տնտեսական հետևանքներ է շարունակում ունենալ: Այս իշխանությունը, որն անգամ ՀՀ ներքին հարցերը չի կարողանում լուծել, չի կարող կանգնել նաև արտաքին մարտահրավերների առաջ: Պետությունը և՛ ներսից, և՛ դրսից պետք է հզոր լինի, որպեսզի կարողանանք նման մարտահրավերներին համապատասխան արձագանքել: Կառավարման համակարգը կուռ համակարգ է, որը բաղկացուցիչ էլեմենտներ ունի: Եթե այդ էլեմենտներից մեկը վնասվում է, կամ օղակը սեղմվում է, ապա համակարգը չի կարող ճիշտ ձևով գործել»,-նկատում է Ս. Սերոբյանը:

Նրա դիտարկմամբ, երբ ամեն օր կադրեր են փոխվում, ու յուրաքանչյուրն իր քմահաճույքներով է կառավարում իրականացնում, որևէ դրական արդյունք ունենալ չենք կարող. «Մենք ամեն շաբաթ ազգանունների փոփոխություններ ենք լսում, տարբեր համակարգերում աշխատողներ են կրճատվում: Պետական ապարատում աշխատողների դեֆիցիտ ևս կա: Բացի այդ, ոչ ոք չի ուզում պետական ապարատում աշխատանքի անցնել: Դեպարտամենտներում ունենք բաժիններ, որտեղ անհրաժեշտ 10 հոգանոց աշխատակազմի փոխարեն 2 հոգի է աշխատում: Մեծ հաշվով, այս պահին վստահություն չկա ո՛չ պետական ապարատի, ո՛չ պետական աշխատանքի, ո՛չ էլ աշխատողի նկատմամբ: Պետական պաշտոնատար անձինք իրենց դիրքում ու տեղերում չեն: Մեծ հաշվով՝ բուծվում են կառույցներ, որոնք պաշտպանելու և սպասարկելու են միայն Նիկոլ Փաշինյանին ու թիմակիցներին: Անիմաստ կառույցների ֆինանսավորումը բարձրացնում են, անիմաստ աշխատատեղեր են ստեղծում, բայց երկրում կարևորագույն հիմնախնդիրների լուծման պետական որևէ մեխանիզմ չկա»:

Սիրանուշ Սերոբյանի խոսքով, մեր երկրում հիմա նաև օրենքներն են հեշտությամբ շրջանցվում, իսկ քաղաքացին իրեն պաշտպանված չի զգում: «Մենք կարող ենք տեսնել մի իրավիճակ, երբ կառավարությունը մի օր կարող է որոշել փակել, հաջորդ օրը բացել այս կամ այն տոնավաճառը: Այս ամենը փոխկապակցված է պետական կառավարման համակարգի կոմպետենտության հետ: Համակարգը չի գործում համապատասխան նորմերով, պետական ապարատում ներգրավված անձինք չունեն այն էֆեկտիվությունը, որն անհրաժեշտ է: Մենք ունենք դրածո կադրեր, որոնք որոշում չեն կայացնում: Քաղաքականությունն ապրում է, կենդանի ուժ է լինում միայն այն դեպքում, երբ կադրն իրենից արժեք է ներկայացնում, որոշում է կայացնում: Այսօր անգամ սեփական երկրի ներսում պետական լիազորությունները չակերտավոր կրող անձինք չեն կարողանում հստակ որոշումներ կայացնել: Այս պարագայում անիմաստ է խոսել միջազգային հարթակների մասին, ոտեղից, օրինակ՝ հակազդում են Փաշինյանի բոլոր հայտարարություններին: Մեր նկատմամբ միջազգային դաշտում այլևս վստահություն չկա: Այս քաղաքականության արդյունքում մեզ այլևս լուրջ չեն վերաբերվում»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Սիրանուշ Սահակյանն, ամեն դեպքում, չի կարծում, որ իր կողմից նկարագրված իրողությունները զուտ կառավարման բացակայության կամ փնթի կառավարման ցուցիչ են: «Մենք իրականում գործ ունենք շահերի բախման, ազգային ու պետական մտածելակեպի բացակայության հետ: Երբ պետական այրերը, պետական ապարատում ներգրավված անձինք պետականամետ չեն, պետությունը, այդ թվում՝ Արցախը չեն դիտարկում որպես արժեք, մենք երբեք չենք ունենալու այն պետական կառավարումը, որը մեզ անհրաժեշտ է: Սա միայն փնթի կառավարում չէ, սա շահերի բախում է: Բազմաթիվ հանգամանքներ հաշվի առնելով՝ կարող ենք ասել, որ իշխանության ղեկը զավթած անձը ոչ թե Հայաստանի, այլ մեր թշնամիների շահերն է սպասարկում:Հենց այս տեսանկյունից է շահերի բախումը: Նրանք վատ են կառավարում, որովհետև լավագույն կադրերին հեռացրել են, կրճատել են, նախկիններին մերժել են, իսկ նախկինների հետ գնացել են նաև ապակուսակցական, բայց պետականամետ մտածող մարդիկ: Արդյունքում պետական կառավարման ապարատն աղբակույտի է վերածվել, որտեղ որևէ մասնագետ իր դիրքում ու տեղում չէ: Կարելի է ասել, որ պետական կառավարման ապարատի միայն մոտ 20 տոկոսն է իր լիազորություններն իրականացնում, իսկ, ընդհանուր առմամբ, պետական ապարատում, կառավարման համակարգերում բարդակ է: Մեծ հաշվով՝ այսօր այս իշխանությունները երկրի կազմաքանդման քաղաքականություն են վարում:

Իրենց նպատակը նաև հանրության ուղեղը բթացնելն է: Կարելի է ասել, որ որոշ առումներով իրենց մոտ ստացվում է ուղեղ լվանալ, քաղաքացիների մեջ ճնշել հայրենասիրությունը, ազգասիրությունը, վերացնել պետական, ազգային մտածելակերպը: Ուզում են հասնել մի վիճակի, երբ մենք ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեպես կկորցնենք հայրենիքը: Ուզում են ստանալ մի վիճակ, որ մարդկանց մեջ ավելի շատ արմատանան նյութական արժեքները՝ ի հակադրություն ազգային, հոգևոր արժեքների, որոնք մեզ այսօր առավել քան անհրաժեշտ են: Արդեն այսօր կրթական մակարդակը նվազագույնի է հասել, ինչի հետևանքով, օրինակ՝ այսօր արդեն ունենք հանրության մի ստվար զանգված, որը կարող է լսել հայհոյախառն, վատ բառապաշար ու ցածր ինտելեկտ ունեցող անձանց, ինչպիսին, օրինակ՝ «Դոգն» է: Մեծ հաշվով՝ իշխանությունն իրականացնում է մի քաղաքականություն, որ արմատախիլ անի այն կառույցները, որոնք ընկած են պետական զարթոնքի հիմքում»:

Սիրանուշ Սերոբյանը շեշտեց՝ խոսքը դպրոցի, բանակի ու եկեղեցու մասին է: «Այս ինստիտուտներն այսօր մեծ հարվածի տակ են: Հատուկ քաղաքականությամբ, հատուկ մեխանիզմներով, հատուկ ֆինանսական աջակցությամբ անընդհատ քայքայվում են, որ առոչինչ պետություն ունենանք: Մինչդեռ այս երեք կարևորագույն ինստիտուտներն առաջ են մղում պետությունը ու թույլ չեն տալիս կործանվել: Դպրոց՝ կրթական ոլորտ, բանակ՝ անվտանգություն, եկեղեցի՝ հոգևոր, բարոյական արժեքներ: Այս երեք ինստիտուտների կործանումը, քայքայումը կամ անտեսումը հանգեցնելու է ապազգային մթնոլորտի զարգացմանը, արդյունքում ունենալու ենք հասարակություն, որի ներկայացուցիչը չի մտածելու, թե հայ է, այլ կարծելու է, որ պարզապես մարդ է, որն ունի իրավունքներ: Մինչդեռ մեզ պետք են քաղաքացիներ, որոնք իշխանության առջև լիազորություններ կատարելու պահանջ կներկայացնեն, քաղաքացիներ, որոնց համար հայրենիքի անգամ մի փոքր մասնիկը կարևոր է: Մենք այսօր պետք է հողի համար կռիվ տանք, մեր գոյությունը հողով ու հայրենիքով է պայմանավորված: Վազգեն Սարգսյանն ասում էր՝ «Հողի կռիվ արեք, որ աթոռ դնելու տեղ ունենաք»: Մեր հողը ամիս առ ամիս, րոպե առ րոպե հանձնվում է թշնամուն: Մեր միակ խնդիրն այսօր համախմբվելն է: Միակ լուծումն այն է, որ ներկայիս իշխանություններն իրենց մնացորդներով լքեն պետական ողջ ապարատը, գան ավելի գրագետ, խելացի, կրթված ու կոմպետենտ կադրեր, որոնք ի զորու են ծառայել երկրին ու պետությանը»,-եզրափակեց Սիրանուշ Սերոբյանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян