Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Այս քայլն իրեն չի արդարացնում, սպասված արդյունքը չի երևում և երկարաժամկետ հեռանկարում էլ չի երևա». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

ԵՊՀ դոցենտ, «Համախմբում» շարժման անդամ Մենուա Սողոմոնյանի կարծիքով, Հայաստանի իշխանությունների կողմից երկրաշարժից տուժած Թուրքիային մեկը մյուսի հետևից ցավակցական ուղերձներ հղելը, ինչպես նաև օգնություն ուղարկելը մի քանի նպատակ կարող են հետապնդել:

«2000-ականների սկզբին, երբ Թուրքիայում երկրաշարժ էր եղել, այն ժամանակ ՀՀ ԱԳՆ-ում փորձաշրջան էի անցնում: Հիշում եմ, որ ցավակցական հեռագրի տեքստ էի կազմել: Այսինքն, այն ժամանակ ևս դիվանագիտական խողովակներով ցավակցություն է եղել: Իհարկե, այն ժամանակվա ու այս երկրաշարժը մասշտաբների առումով համեմատելի չեն, բայց այս շրջանում Թուրքիային ուղղված ցավակցությունների, ինչպես նաև օգնություն ուղարկելու թեման այս իշխանությունները խաղարկում են, ինչն ակնհայտորեն զգացվում է»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Մենուա Սողոմոնյանը՝ շեշտելով, որ նշվածը մի քանի նպատակ կարող է ունենալ:

«Առաջին հերթին՝ Արևմուտքին ցույց տալ, թե, տեսեք, ի տարբերություն թուրքական կողմի կոշտ դիրքորոշումների՝ նաև հայթուրքական հարաբերությունների հարցում, հայկական կողմը տրամադրված է խաղաղության: Հիմնական մեսիջը սա է: Իրականում անգամ այս պարագայում իշխանության քայլերը կարելի էր ճիշտ և նպատակային համարել, եթե տրված լիներ մեկ հարցի պատասխան. այս քայլերը որքանո՞վ կարող են նպաստել, օրինակ՝ նրան, որ Թուրքիան դադարեցնի Ադրբեջանին միակողմանիորեն աջակցելու, Ադրբեջանի ռազմական ագրեսիաներն աջակցելու իր քաղաքականությունը: Կամ՝ այս քայլերին ի պատասխան մենք Թուրքիայի կողմից նման որոշակի վարքագիծ, հանձնառություն կարո՞ղ ենք ակնկալել: Եթե այս հարցի պատասխանը ոչ թե ինչ-որ ենթադրություններով, այլ ռացիոնալ ձևով լիներ, եթե մեր քայլերը չներկայացվեին զուտ այն տեսանկյունից, թե մենք պետք է թշնամու հետ աշխատանքներ տանենք, թշնամություն չանենք, իրավիճակը միգուցե այլ լիներ»,-ասաց Մ. Սողոմոնյանը:

Նա շեշտեց՝ թույլ օղակ լինելով՝ մենք չենք ձգտել Թուրքիայի հետ հարաբերություններ վատթարացնել, թշնամություն անել: «Բայց, միևնույն ժամանակ, եթե վերոնշյալ հարցի պատասխանը չունենք, ու փոխարենն արվում են քայլեր, որոնց հետևանքով մեր պետության հեղինակությունն է ընկնում, իսկ հասարակության մեջ լարվածությունը խորանում է, այլ հարցեր են առաջանում: Սա նուրբ ու զգայուն թեմա է: Չէ՞ որ շատ արդարացի հարցեր են բարձրացվում մարդկանց կողմից՝ կապված, օրինակ՝ Թուրքիայի կողմից 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանին տրված մեծ չափերի օգնության վերաբերյալ: Ի դեպ, Թուրքիայում այս մասին բացահայտ են հայտարարել: Բացի այդ, այժմ էլ Թուրքիան ամեն կերպ կանգնած է Ադրբեջանի կողքին՝ Արցախը վերջնականորեն բռնազավթելու, Սյունիքով միջանցք ստանալու, հետագայում Սյունիքը բռնազավթելու տեսանկյունից: Թուրքիայից այս առումներով մենք որևէ հետքայլ չենք տեսնում: Ավելին, ի պատասխան Հայաստանի քայլերի, Էրդողանի կողմից օգնություն ցուցաբերած երկրների ցանկում Հայաստանի անունն անգամ չնշվեց: Ու այնպես չէր, որ չէին նկատել»,-ասաց նա:

Մենուա Սողոմոնյանը պատահական չի համարում նաև ՀՀ-ի հետ բանակցություններում Թուրքիայի ներկայացուցիչ Սերդար Քըլըչի շնորհակալությունը՝ ուղղված բացառապես մասնավոր անձանց՝ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանին, Թուրքիայի հետ բանակցություններում ՀՀ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանին: «Այսինքն, անձնականի դաշտ է տարվում հարցը, և խոսքը պետական մոտեցման մասին չէ: ՀՀ իշխանությունների նման որոշումը Թուրքիայից, փաստորեն, պետական արձագանքի չարժանացավ: Սա ևս մեկ անգամ վկայում է, որ եթե անգամ այդ քայլը մարդասիրական է, ապա այն ոչ մի ձևով չի անդրադառնալու Հայաստանի հանդեպ Թուրքիայի կողմից վարվելիք կոշտ և ագրեսիվ քաղաքականության վրա: Մենք ոչ մի մեսիջ չտեսանք ուղղված, օրինակ՝ Ադրբեջանին՝ կապված 120 հազար մարդու շրջափակումը վերացնելու հետ:

Հայ փրկարարները գնացել էին մարդկանց փրկելու, Հայաստանը հումանիտար օգնության բեռ է ուղարկել այնտեղ, երբ Թուրքիայի եղբայր, դաշնակից Ադրբեջանը չի թողնում, որ նմանատիպ մարդասիրական բեռը ՀՀ-ից Արցախ ուղարկվի: Ինչպես տեսնում ենք, Հայաստանի այս քայլն իրեն չի արդարացնում, սպասված արդյունքը չի երևում և երկարաժամկետ հեռանկարում էլ չի երևա: Հայաստանի այս քայլը կարող է ընդամենը, օրինակ՝ Եվրախորհրդարանի, ԵԽԽՎ կամ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նիստերում մեկերկու անգամ շեշտվել: Դա կունենա՞ ցանկալի արդյունք, Թուրքիան Հայաստանի հանդեպ միջազգային ռազմաքաղաքական, դիվանագիտական ճնշումը թուլացնելու ուղղությամբ քայլեր կանի՞: Ես այդ հնարավորությունը չեմ տեսնում»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян