Ереван, 25.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ի՞նչ են ցույց տալիս հանրային ընկալումները. «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Երևանի կենտրոնում տեղի ունեցած սանձարձակությունը, երբ «Համմեր» մակնիշի մեքենայով վարորդը ոչ միայն չէր ենթարկվում պարեկներին, այլև վրաերթի էր ենթարկում նրանց և վնասում պետության ու քաղաքացիների գույքը, չափազանց մեծ հանրային արձագանք ստացավ։ Հնչեցին տարբեր մեկնաբանություններ ու քննադատություններ։ Հիմնականում՝ ծայրահեղ: Սա գուցե հասկանալի է. ի վերջո, մայրաքաղաքի կենտրոնում արտառոց իրադարձություն էր տեղի ունեցել:

Այդուամենայնիվ, ինչի՞ մասին են խոսում այս «համմերապատումն» ու դրա հետ կապված հանրային արձագանքները: Նախ՝ այս դեպքը ցույց տվեց ոստիկանական համակարգում առկա խնդիրները: Կարո՞ղ էին ոստիկաններն ավելի արհեստավարժ գտնվել ու ավելի հստակ գործողություններ ձեռնարկել։ Իհարկե, կարող էին, միշտ էլ զարգանալու, աճելու տեղ կա: Ունեի՞ն նրանք սխալներ: Անշուշտ, ունեին: Սակայն ոչ պակաս կարևոր է, որ այս իրադարձություններից հետո շատերը հարձակվեցին հենց երիտասարդ պարեկների վրա՝ ի ցույց դնելով նրանց սխալները, մեղադրելով նրանց, իսկ «համմերիստն» իր հանրային վտանգավորությամբ մի տեսակ կարծես երկրորդական պլանում էր հայտնվել:

Դեռ ավելին... Բայց ամեն ինչ հերթով: Ցավալի է, որ ամենաքիչն ուշադրություն դարձվեց նրան, որ, ի վերջո, հնարավոր եղավ խուսափել մարդկային զոհերից, այդ թվում՝ կարգազանցն անվնաս ձերբակալվեց։ Ու այս ամենի կոնտեքստում բավական ուշագրավ է տեղի ունեցածի հանրային ընկալումը։ Օրինակ՝ ոմանք մեղադրում էին, թե ինչո՞ւ իրավապահները միանգամից չկրակեցին ու չվնասազերծեցին իրավազանցին։ Այդ թվում՝ մի կարկառուն քպական: Բայց անկասկած է, որ եթե ոստիկանները վիրավորեին վարորդին կամ սպանեին, ապա նույն մարդիկ նույն կերպ մեղադրելու էին, որ ապաշնորհ են, չկարողացան առանց արյան մեկուսացնել, սպանել են, որ հետքերը թաքցնեն և այլն: Շատ ավելի սարսափելի է, որ կան նաև այնպիսիք, որոնք նույնիսկ արդարացնում են վարորդի գործողությունները, թե՝ կարգին տղա է, լավ է արել, որ չի ենթարկվել, «կլաս» է ցույց տվել...

Հասկանալի է, որ այդ մարդիկ, ամենայն հավանականությամբ, կարգազանցի ընկերները, ծանոթներն են, որոնք փորձում են ինչ-ինչ արդարացումներ գտնել, բայց, միևնույնն է, ցավալի է, որ մեր հասարակության մեջ կան նաև այդ տեսակի անձինք, որոնք չնայած, բարեբախտաբար քիչ են, սակայն կան ու հակված են արդարացնել օրինազանցությունները։ Սա նշանակում է, որ իրենք էլ պատրաստ են նման մի բան անել: Թեպետ գուցե զարմանալի չէ մի հասարակության մեջ, որտեղ բավական թվով, օրինակ՝ վարորդներ անկամերա փողոց են փնտրում հենց միայն խախտում անելու համար: Հաջորդը: Ինչպես բոլոր հարցերում, այս անգամ էլ կարծես թե բոլորը փորձագետ էին դարձել: Երևի նույն մարդիկ են, որոնք հա՛մ քաղաքագետ են, հա՛մ իրավաբան, հա՛մ բժիշկ, հա՛մ ամեն ինչ։ Առանձին դեպքերում էլ որոշակի շրջանակներ չվարանեցին այս միջադեպին ուղղակի քաղաքական երանգ տալ:

Օրինակ՝ ընդամենը րոպեներ անց իշխանություններին հարող որոշ մարդիկ անմիջապես սկսեցին առիթն օգտագործել օրինազանց վարորդին նախկինների հետ կապելու համար, թե՝ «նախկին օլիգարխի» տղա է, նախկինների օրոք եղած բարքերն են և այլն։ Իշխանությունների սպասարկուները նույնիսկ խոստանում էին կոնկրետ անուններ հրապարակել, բայց , ինչպես ասում են, անհարմար բան ստացվեց... Մի խոսքով, մեր հասարակության տարբեր շերտեր ուղղակի հակված են ծայրահեղությունների հետևից ընկնել։ Ու ամեն մի խնդրահարույց միջադեպից հետո նրանք միանգամից հուզական արձագանք են տալիս՝ առանց հարցերի տարբեր շերտերը և ենթատեքստերը խորքային ընկալելու։

Մյուս կողմից էլ՝ հասկանալի է, որ Արցախյան պատերազմը և դրա հետևանքները, ինչպես նաև ներկայի ծանր վիճակը ազդել են հանրային հոգեվիճակի վրա, դրա համար էլ յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ արձագանքը լինում է շատ էմոցիոնալ ու իրավիճակային։ Այդուամենայնիվ, մի քիչ «սառը գլուխը» հաստատ չի խանգարի: Ի վերջո, դեռ շատ հին ժամանակների իմաստուններ են ասել. եթե ուզում ես կարծիք հայտնել զայրացած ժամանակ, գոնե մինչև տասը հաշվիր... Դե, եթե շատ պետք է, թեկուզ մինչև հարյուրը:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира