Ереван, 25.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ինչո՞ւ են տեղի տալիս հակառակորդի նկրտումներին. «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո ՀՀ իշխանությունները միանգամից շտապեցին 30 տարի փակ ճանապարհով օգնություն ուղարկել Թուրքիա, բայց նման փութաջանությամբ չեն աշխատում արդեն երկու ամիս շրջափակման մեջ գտնվող արցախցիներին օգնելու կամ օգնություն ուղարկելը պատշաճ կարգով կազմակերպելու համար։ Միևնույն ժամանակ, հարցական է, թե ինչու միջազգային հարթակներում կոնկրետ չի բարձրացվում դեպի Ստեփանակերտ օդային միջանցք բացելու հարցը՝ մանավանդ որ Արցախում հումանիտար ճգնաժամի խորացման պայմաններում դրա ծայրահեղ անհրաժեշտությունը կարելի է միջազգային հանրության շրջանում հանգիստ հիմնավորել։

Երբ անցած տարվա վերջին նախատեսված էր ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որի ընթացքում պետք է քննարկվեին խաղաղության պայմանագրի օրակարգի հետ կապված հարցեր, Երևանից հայտարարեցին, թե չեն մասնակցի այդ հանդիպմանն՝ ի նշան բողոքի Լաչինի միջանցքի փակման դեմ։ Կարող էր թյուր կարծիք ստեղծվել, թե ՀՀ-ն դեմարշ է անում կամ պայման է դնում, որ մինչև Լաչինի միջանցքը չբացվի, չեն բանակցելու, սակայն իրականում դա ձևականություն էր, քանզի հետո պարզվեց, որ ոչ միայն բանակցում են, այլև առաջարկներ են փոխանակում Ադրբեջանի հետ, այն էլ՝ գաղտնի, ինչն էլ հիմնավորում են, թե նպատակահարմար չեն համարում բանակցությունների դետալները հանրայնացնել։ Սակայն այդ դեպքում հանրության շրջանում կարող են իսկապես մտահոգություններ ի հայտ գալ, առավել ևս, երբ ինչ-որ մի պահի հակառակորդը «հանկարծ» սկսի հանրայնացնել փաստաթղթի որոշակի դետալներ։

Արդեն ավանդույթ է դարձել մեր երկրի վերաբերյալ հարցերի մասին տեղեկանալ ուրիշ տեղերից, անգամ հակառակորդից։ Նկատի ունենանք, որ անցյալ տարի Ադրբեջանը սկզբից ներկայացրեց իր 5 կետանոց առաջարկները, որին հայկական կողմը որոշ ժամանակ անց արձագանքեց, թե անընդունելի ոչինչ չկա, իսկ մյուս կողմից էլ 6 կետից բաղկացած կիսատ-պռատ առաջարկներ ներկայացրեց, որոնք ադրբեջանական կողմը մերժեց՝ նշելով, թե դրանք դժվար է առաջարկ համարելը։ Ներկայում էլ անհասկանալի է, թե ի՞նչ նոր առաջարկներ է ներկայացրել հայկական կողմը, դրանք բխո՞ւմ են այդ 6 կետից, թե՞ դրանցում առկա թույլ ձևակերպումներից էլ են հրաժարվել։ Այս տեսանկյունից հետաքրքրական է, որ Փաշինյանը խորհրդարանում հայտարարում է, թե Ադրբեջանը ցանկանում է բարձրացնել տարածաշրջանում կոմունիկացիաների բացման գինը, որը Հայաստանի համար շատ անհրաժեշտ է։

Բայց նույն ոճի մեջ էլ հետագայում Փաշինյանը կարող է նոր զիջումներն արդարացնել, թե ուզում էինք շրջափակումից դուրս գալ, իսկ դրա համար պետք է գին վճարեինք։ Բայց խնդիրն այն է, թե այդ ճանապարհների բացումն արդյոք այդքա՞ն սկզբունքային է մեզ համար այն պայմաններում, երբ 30 տարի շարունակ կարողացել ենք ապրել շրջափակման պայմաններում ու ինչ-որ չափով էլ զարգանալ։ Դրա փոխարեն անընդհատ պետք է խոսել այն մասին, որ ՀՀ ինքնիշխան տարածքներն օկուպացված են մնում, այնինչ, կարծես թե, սրա մասին իշխանություններն արդեն մոռացել են։ Ի՞նչ եղան ՀՀ տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման, սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցերը։ Այս ամենով հանդերձ, ՀՀ իշխանությունները գնում են խաղաղության պայմանագրի կնքման ճանապարհով։

Սկզբից նշվում էր, թե խաղաղության պայմանագիրը մինչև անցյալ տարվա վերջ պետք է կնքվի, բայց բանակցությունները շարունակվում են մինչև այժմ։ Ու եթե Ադրբեջանը հասնի նրան, որ դրանով պաշտոնապես ճանաչվի իր տարածքային ամբողջականությունը իր պատկերացրածի տեսքով, իսկ Արցախի կարգավիճակի մասին էլ որևէ արձանագրում չարվի, ապա դրան միանշանակ հետևելու է Լաչինի միջանցքում ադրբեջանական մաքսակետի տեղակայումն ու վերահսկողության հաստատումը։ Հենց այս հարցում ճնշում գործադրելու հանգամանքով է պայմանավորված Լաչինի միջանցքն արդեն երկու ամիս փակ պահելը։ Եվ ադրբեջանական կողմի պահանջներից մեկն էլ միջանցքի տրանսպորտային հաղորդակցության իրականացման վրա ադրբեջանական վերահսկողության սահմանումն է։ Մեկ արձանագրում ևս. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտը չի գործում, իսկ այդ հանգամանքը Ադրբեջանն օգտագործում է տարիներ շարունակ բանակցությունների արդյունքում ձևավորված սկզբունքներից ու փաստաթղթերից հրաժարվելու համար։

Ավելին՝ Մինսկի խմբի համանախագահությունը մշտապես հայտարարել է, թե ուժի կիրառումը և հակամարտության ռազմական ճանապարհով լուծումն անթույլատրելի են։ Բայց դիվանագիտական քայլերի արդյունքում Բաքուն հասել է նրան, որ Մինսկի խմբի համանախագահող երկրները չեն դատապարտում Ադրբեջանի գործողությունները։ Ու Լաչինի միջանցքի փակման ֆոնին ոչ ոք չի խոսում Արցախի գոյությանն անհրաժեշտ անվտանգային գոտի ստեղծելու թեմայի մասին, որպեսզի ցանկացած պահի Ադրբեջանը միջանցքը չփակի ու հայաթափման պայմաններ ստեղծի Արցախում։ Այս հարցում իրոք մտածելու տեղ ունենք, քանի որ հայկական կողմն անհրաժեշտ չափով աշխատանք չի տանում միջազգային տարբեր շրջանակների հետ արցախահայության համար անվտանգային գոտու կենսական նշանակությունը ներկայացնելու համար։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира